Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Վառելանյութերն այրվող նյութեր են, որոնց այրման ընթացքում անջատվում է մեծ քանակությամբ ջերմություն: Վառելանյութեր են քարածուխը, նավթը, գորշ ածուխը, բնական գազերը, թերթաքարերը, տորֆը, փայտը, բուսական թափոնները և այլն: Դրանք օրգանական ծագում ունեցող նյութեր են, որոնց հիմնական բաղադրիչը ածխածինն է: Քարածխի և նավթի հանածոները հայտնի են եղել դեռևս հին ժամանակներում, սակայն, որպես վառելանյութ, դրանք օգտագործվել են XIX դարի կեսերից: Անցյալում ջերմություն ստանալու նպատակով այրում էին փայտ, բուսական թափոններ (ծղոտ, ունդակեղև), գոմաղբ, որոնք փոքր ջերմատվության և սահմանափակ քանակության պատճառով աստիճանաբար փոխարինվեցին այլ վառելանյութերով:
Ըստ ագրեգատային վիճակի՝ տարբերում են պինդ, հեղուկ և գազային վառելանյութեր, ըստ ծագման՝ բնական և արհեստական: Բնական վառելանյութեր են քարածուխը, նավթը, տորֆը և այլն: Արհեստական վառելանյութերն ստացվում են բնական վառելանյութերի ջերմային և քիմիական մշակմամբ:
Վառելանյութերը կիրառվում են ջերմություն և էներգիա ստանալու նպատակով:
  • Վառելանյութերի այրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում մեծ քանակութամբ ածխաթթվական գազ, մուր և այլ նյութեր, ուստի կարևոր է նաև դրանց մաքրման խնդիրը: