Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
միապետություն
Տարածքը՝ 
0,44 կմ2
Բնակչությունը՝ 
821
Պետական լեզուները՝ 
լատիներեն, իտալերեն
Դրամական միավորը՝
 եվրո՝ սեփական դիզայնով 
(մինչև 2002 թ.՝ վատիկանյան 
լիրա)
Սուրբ Պետրոսի տաճարը Վատիկանում
Վատիկանը աշխարհի խոշորագույն թանգարանային համալիրներից է:
(Սուրբ Աթոռ)
Վատիկանը պետություն է Եվրոպայում: Բայց  Եվրոպայի քաղաքական քարտեզի վրա հնարավոր չէ այն գտնել, որովհետև նույնիսկ քաղաք-պետություն էլ չէ: Վատիկանը զբաղեցնում է Իտալիայի մայրաքաղաք Հռոմի մի փոքր մասը՝ Տիբեր գետի ափին գտնվող Վատիկան բլուրը (այստեղից էլ՝ պետության անվանումը): Հենց այդ պատճառով հնարավոր չէ տվյալ պետությունը տեղադրել սովորական քարտեզների վրա: 
Վատիկանն ինքնուրույն, կրոնապետական բացարձակ միապետություն է, որի գլուխը Հռոմի պապն է՝ կաթոլիկ եկեղեցու ղեկավարը: 
Վատիկանն ունի 1000-ամյա պատմություն: 756 թ-ին Հռոմի մարզը տրվեց Պապին, այդ տարածքի վրա ստեղծվեց պետություն՝ Պապի մարզը, որը գոյատևեց մինչև 1870 թ., ապա այն դարձավ Իտալիայի մի մասը, սակայն Պապերը շարունակում էին գտնվել Վատիկանում: Վերջապես, 1929 թ-ի փետրվարի 21-ին Լատերանի (պալատ Հռոմում) պայմանագրով, Իտալիայի կառավարության և Պապի միջև կնքվեց համաձայնություն, ըստ որի` հաստատվեցին Վատիկանի անկախությունը և ժամանակակից սահմանները: 
Պապին ցմահ ընտրում է կոնկլավը (կարդինալների հավաքը)՝ փակ գաղտնի քվեարկությամբ: Պապին են ենթարկվում Վատիկանի բոլոր հաստատությունները, որոնց ղեկավարները նրա կողմից նշանակված կարդինալներն են: Պետության ղեկավարը հրապարակում է օրենքներ, նաև բարձրագույն դատավորն է: Վատիկանի կառավարությունը գլխավորում է Պապի նշանակած պետական քարտուղարը: Վատիկանն ունի իր «զինված ուժերը»՝ շվեյցարացիների (110 հոգի) պահակախումբ (կազմավորվել է 1527 թ-ին), որի զինվորները և սպաները ծառայում են 2–20 տարի: Դարերի ընթացքում նրանց համազգեստը փոփոխություն չի կրել, և դա է պատճառը, որ միջնադարյան համազգեստներով պապական զինվորները մշտապես գրավում են Վատիկան այցելող հյուրերի և զբոսաշրջիկների ուշադրությունը: 
Վատիկանի եկամուտները ստեղծվում են գլխավորապես տեղական կաթոլիկ եկեղեցիների մուծումներից և սեփական բանկային ու ֆինանսական գործառնություններից: Վատիկանն աշխարհի խոշորագույն բաժնետերերից է և խոշոր կապիտալ ունի` ներդրած շատ երկրներում, այդ թվում՝ Իտալիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում: Չափազանց եկամտաբեր է նաև միջազգային զբոսաշրջությունը, որի զարգացումը մշտապես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում: 
Վատիկանը հայտնի է նաև որպես  խոշորագույն թանգարանային համալիր: Այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ կաթոլիկ եկեղեցին՝ Սուրբ Պետրոսի տաճարը՝ կառուցված Սուրբ Պետրոս առաքյալի դամբարանի վրա (Պետրոս առաքյալը համարվում է կաթոլիկ եկեղեցու առաջին Պապը): Տաճարը կառուցվել է IV դարում, մի քանի անգամ վերակառուցվել է և իր ներկա տեսքն ստացել է XV–XVII դարերում, երբ տաճարը վերակառուցեցին հռչակավոր ճարտարապետներ, նկարիչներ, քանդակագործներ, ինչպես, օրինակ, Բրամանտեն, Միքելանջելոն և ուրիշներ: Տաճարում կան արվեստի գլուխգործոց սրբապատկերներ և քանդակներ, որոնցից առավել հայտնի է Միքելանջելոյի «Ողբ առ Քրիստոս» («Պիետա») մարմարակերտ քանդակը: Վատիկանի երկրորդ մեծ տաճարը Սիքստինյան մատուռն է, որի` աստվածաշնչյան թեմաներով (Արարչագործության տեսիլքը, Ադամի և Եվայի պատմությունը, Ջրհեղեղը, Վերջին դատաստանը)  հրաշալի որմնանկարների հեղինակը նույնպես Միքելանջելոն է: Նույն մատուռի 4 դահլիճների նկարազարդումները կատարել է մեծ նկարիչ Ռաֆայելը: 
Վատիկանն ունի Եվրոպայի ամենահզոր ռադիոկայաններից մեկը, որը հաղորդումներ է արձակում բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ նաև հայերեն: Այդ պետությունը աշխարհի տարբեր երկրներում ավելի քան 50 լեզվով հրատարակում է 1600 թերթ ու ամսագիր: Կրոնապետությունը դիվանագիտական հարաբերություններ ունի ավելի քան 140 երկրների, այդ թվում՝ նաև ՀՀ-ի հետ: 
Սուրբ Պետրոս տաճարի հյուսիսային պատի խորշում տեղադրված է Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը, իսկ մերձակա հրապարակներից մեկը 2008 թ-ին կոչվել է նրա անունով: