Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


1804 թ., Վիտենբերգ, Գերմանիա
1891 թ., Գյոթինգեն, Գերմանիա

Գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Վեբերը հայտնագործել է շարժվող լիցքերի փոխազդեցության օրենքը, ստեղծել տարրական մագնիսների՝ մագնիսական դիպոլների տեսությունը, պատրաստել է Գերմանիայում առաջին հեռագրասարքը:

Վեբերը 1826 թ-ին ավարտել է Հալլեի համալսարանը, 1827 թ-ից դասավանդել է այդ համալսարանում, 1828 թ-ից՝ պրոֆեսոր: 1831–37 թթ-ին և 1849 թ-ից Վեբերը եղել է Գյոթինգենի, 1843–49 թթ-ին՝ Լայպցիգի համալսարանների պրոֆեսոր:
Վեբերի առաջին ուսումնասիրությունները նվիրված էին ձայնագիտությանը և էլեկտրամագնիսական հեռագրին. հայտնագործել և պատրաստել է էլեկտրամագնիսական առաջին հեռագիրը, որով Գյոթինգենի համալսարանը կապվել է աստղադիտարանի հետ: Սակայն նրա հիմնական հետազոտությունները վերաբերում են մագնիսական երևույթներին ու էլեկտրականությանը:
Վեբերի գլխավոր գործը, որը նրա անունը հռչակել է գիտության պատմության մեջ, Կ. Գաուսի հետ էլեկտրական միավորների բացարձակ համակարգի ստեղծումն է: Նա առաջինն է որոշել էլեկտրամագնիսական ինդուկցիայի տարածման արագությունն օդում:
Գերմանացի ֆիզիկոս Կոլրաուշի հետ Վեբերը որոշել է կոնդենսատորի լիցքի՝ էլեկտրաստատիկ և մագնիսական միավորներով արտահայտված արժեքների հարաբերությունը և առաջինը բացահայտել, որ այն թվապես հավասար է լույսի արագությանը: Նա էլեկտրական լիցքի և նյութի էլեկտրական կառուցվածքի ընդհատության վարկածի հեղինակն է: Մասնակցել է երկրամագնիսական չափումների համար անհրաժեշտ մեթոդների և սարքերի մշակմանը, ստեղծել մի շարք ֆիզիկական սարքեր, մասնավորապես՝ էլեկտրադինամոմետրը:
Միավորների միջազգային համակարգում մագնիսական ինդուկցիայի հոսքի միավորը  կոչվել է Վեբեր (Վբ). 
1 Վեբերը (Վբ) այն մագնիսական հոսքն է, որի մինչև 0 նվազման դեպքում նրա հետ շաղկապված 1 Օհմ դիմադրության շղթայով անցնում է 1 Կուլոն էլեկտրականության քանակ:
1Վբ = 1 ՕհմxԿ
Տես նաև Գաուս Կարլ: