Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝
Կարակաս
Տարածքը՝ 
916,5 հզ. կմ2
Բնակչությունը՝  
27,2 մլն
Պետական լեզուն՝  
իսպաներեն
Դրամական միավորը՝  
բոլիվար
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը
Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետություն
Վենեսուելան պետություն է Հարավային Ամերիկայի հյուսիսում՝ Կարիբյան ծովի ափին. նրան են պատկանում 70-ից ավելի կղզիներ: 
Երկրի ռելիեֆը խիստ բազմազան է: Այստեղ են գտնվում Անդերի հյուսիսարևելյան լեռնաճյուղերը՝ Սիեռա դե Պերիխա, Կորդիլիերա Մերիդա (առավելագույն բարձրությունը՝ 5007 մ, Բոլիվար լեռ): Կենտրոնում Օրինոկոյի դաշտավայրն է, հարավում՝ Գվիանական սարահարթը: Ընդերքը հարուստ է նավթի և գազի պաշարներով, կան նաև երկաթի, մանգանի, ալմաստի, ոսկու, նիկելի, վոլֆրամի հանքավայրեր: 
Կլիման երկրի գրեթե ողջ տարածքում մերձհասարակածային է: Ջրագրական ցանցը կազմում է Օրինոկոն՝ իր վտակներով. ձախակողմյան վտակները հարթավայրային են, նավարկելի,  աջակողմյանները՝ արագահոս, սահանքավոր, և առաջացնում են բազմաթիվ ջրվեժներ: Չուրուն վտակի վրա է գտնվում Անխել ջրվեժը (1054 մ, ամենաբարձրն աշխարհում): Տարածքի 53 %-ը ծածկված է մշտադալար անտառներով, Օրինոկոյի դաշտավայրն զբաղեցնում են սավաննաները, որոնք այստեղ կոչվում են լյանոս: Լեռներում լավ արտահայտված է բարձունքային գոտիականությունը: Վենեսուելայի ծոցի շուրջը կան կռզիների նոսրանտառներ: 
Կենդանական աշխարհը հարուստ է. կան կապիկներ, եղջերուներ, մրջնակերներ, զրահակիրներ, կատվառյուծներ, զանազան թռչուններ: Գետերն առատ են ձկներով:
Վենեսուելայի տարածքում հնագույն ժամանակներից բնակվել են հնդկացիական ցեղեր: 1498 թ-ին երկրի ափերը հայտնաբերել է Ք. Կոլումբոսը: 1499 թ-ին իսպանացիները, նկատելով ջրի մեջ կանգնած ցցաշենքերը, երկիրն անվանել են Վենեսուելա (Փոքր Վենետիկ): XVI դարի սկզբին իսպանացի նվաճողները  (կոնկիստադորներ) սկսել են երկրի գաղութացումը: 1811 թ-ին, Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պատերազմի ընթացքում, Վենեսուելան անկախություն նվաճեց (առաջին հանրապետություն), որը սակայն 1812 թ-ին տապալվեց: 1813 թ-ին անկախության պատերազմի ղեկավարներից մեկի՝ Սիմոն Բոլիվարի գլխավորությամբ ստեղծվեց Վենեսուելական երկրորդ հանրապետությունը, որը նույնպես կործանվեց: Վենեսուելան վերջնականապես անկախություն ձեռք բերեց 1830 թ-ին: 
Երկրի հիմնական բնակիչները վենեսուելացիներն են, բնակվում են նաև վարաու, չիբչա, կարիբ, արավակ հնդկացիական ցեղեր: Շատ են եվրոպացիները: 
Խոշոր քաղաքներն են Կարակասը, Մարակաիբոն, Վալենսիան:
Տնտեսության հիմքը նավթարդյունաբերությունն է: Կան մետաղաձուլական, քիմիական, սննդի, տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ: Գյուղատնտեսության մեջ օգտագործվում են երկրի հողերի 2 %-ը: Մշակում են կակաո, սրճենի, շաքարեղեգ, բրինձ, եգիպտացորեն, ադամաթուզ և այլն: