Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


1451 թ., Ֆլորենցիա, Իտալիա
 1512 թ., Սևիլիա, 
Իսպանիա
Ամերիգո Վեսպուչին այն բացառիկ հաջողակ ծովագնացներից է, ում անունով է կոչվել, ըստ էության, իրենից առաջ հայտնաբերված Ամերիկա մայրցամաքը:

Ամերիգո Վեսպուչին որպես ծովային ծառայել է Իսպանիայում, Պորտուգալիայում: 1499–1504 թթ-ին մասնակցել է մի քանի արշավախմբերի՝ դեպի Հարավային Ամերիկայի հյուսիսային ափերը: Այդ մայրցամաքի հյուսիսային և արևելյան ափերով նավարկելիս նա, հակառակ Կոլումբոսի, հանգել է այն եզրակացության, որ այն նորահայտ աշխարհ է, և անվանել է Նոր Աշխարհ: Վեսպուչին իր ճանապարհորդությունների մասին հաղորդել է նամակներով, որոնք այդ ժամանակաշրջանում մեծ համբավ էին վայելում և բազմիցս վերահրատարակվել են: 
Լոթարինգիացի քարտեզագիր Մ. Վալձեմյուլլերը Ք. Կոլումբոսի Հարավային Ամերիկայի երկրների հայտնագործությունները վերագրել է Վեսպուչիին և, ի պատիվ նրա, առաջարկել մայրցամաքն անվանել Ամերիկա: 1538 թ-ին ֆլամանդական քարտեզագիր Մերկատորն իր քարտեզի վրա առաջին անգամ  այդպես է անվանել նաև Հյուսիսային Ամերիկան: