Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Եգիպտական տառեղ
Սպիտակ փոքր տառեղ
Մեծ ջրցուլ
Տառեղները կազմում են արագիլանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 62, ՀՀ-ում՝ 9 տեսակ՝ եգիպտական, դեղին, շիկակարմիր, սպիտակ, մոխրագույն տառեղներ, ջրցուլերը և կվակվան: Տառեղների մեծ մասը բնադրող-չվող է, քիչ տարածված, սպիտակ փոքր տառեղը նստակյաց է, մեծ ջրցուլը՝ չվող-ձմեռող: Բնակվում են ձկնաբուծական լճակներում, լճերում, խիտ բուսուտներով ճահճուտներում:
Տառեղները խոշոր` 33 սմ–1 մ երկարության թռչուններ են: Թևերի բացվածքը 52սմ–2մ է, կենդանի զանգվածը՝ 125գ–2կգ: Փետրավորումը փարթամ է՝ սպիտակ, մոխրագույն, շիկակարմիր: Կտուցը երկար է կամ միջին չափի, սրածայր, ուղիղ (նիզակի նման), ոտքերը՝ երկար ու բարակ, դեղին կամ մուգ գորշ: Որոշ տեսակների, հատկապես՝ սպիտակ փոքր տառեղի փետուրները շատ գեղեցիկ են. գլխի հետևից՝ մեջքով դեպի պոչը, և կրծքի ստորին մասով տարածվում են մետաքսափայլ փետրածփքեր: Այդ փետուրների պատճառով ամեն տարի ոչնչացվել են հարյուր հազարավոր սպիտակ փոքր տառեղներ, և այժմ  այն հազվագյուտ թռչուն է ու մեր երկրում պետության պաշտպանության տակ է առնված:
Տառեղներին հաճախ կարելի է տեսնել ճահիճների ու լճերի ափերին: Տառեղը կանգնում է անշարժ՝ պարանոցն ուսերի մեջ քաշած, կամ դանդաղ և անաղմուկ ճեմում է ափին: Բայց երբ տառեղը ձկնիկ կամ գորտ է տեսնում, իր կտուց-նիզակով կայծակի արագությամբ ճանկում է ավարը: Այդ ուժեղ կտուցով էլ նա պաշտպանում է և՜ իրեն, և՜ իր բույնը, որ շինում է սովորաբար բարձր ծառի սաղարթին:
Տառեղները բնադրում են գաղութներով (հաճախ` շատ մեծ): Երբեմն նույն գաղութում բնադրում են միայն 1, երբեմն՝ տարբեր տեսակների տառեղներ: Բույնը 150 սմ բարձրությամբ և մինչև 60 սմ տրամագծով, մեջտեղում` գոգավոր, ճյուղերի կամ եղեգի կույտ է, որտեղ տառեղը 3–7 կանաչավուն ձու է դնում և, ոտքերը ցած կախած, թուխս նստում:
Մոխրագույն տառեղը սպիտակից ավելի խոշոր է:
Եգիպտական տառեղը գեղեցիկ կեցվածքով թռչուն է և նույնպես հազվագյուտ տեսակ է, ուստի անհատական պաշտպանության կարիք ունի: Այն սովորաբար թառում է խոշոր եղջերավոր կենդանիների մեջքին և որսում է խոտերի միջից դուրս թռչող մորեխներին: Կեր է հայթայթում միայնակ՝ բուսուտների սահմանագծից ոչ հեռու:
Ցամաքում տառեղները մկներ և միջատներ են որսում: