Այբուբեն
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
Արագ Որոնում


Տխլենուընդհանուր տեսքը, 
պտուղները՝ պտղակալով, 
և հասուն պտուղները
Տխլենին (տկողենի, պնդուկենի) տխիլազգիների ընտանիքի տերևաթափ թուփ է, հազվադեպ՝ ծառ: Հայտնի է 20 տեսակ՝ տարածված Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային Ամերիկայի անտառային գոտիներում: 
ՀՀ-ում հանդիպում է վայրի 1 տեսակ՝ արջատխլենին՝ Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերում, մշակության մեջ տարածված են սովորական տխլենու Աշտարակ և Ողջաբերդ սորտերը՝ Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում:
Ցողունի բարձրությունը 4–8 մ է: Բունը և կմախքային ճյուղերը հարթ են, մոխրագույն: Տերևները խոշոր են, կլորավուն, թավոտ, մուգ կանաչ, ամբողջաեզր կամ մանր ատամնավոր, հերթադիր: Ծաղիկները միատուն են: Առէջքային (արական) ծաղիկները երկար կատվիկներ են, վարսանդայինները (իգական)՝ երկծաղիկ ծաղկաբույլեր: Ծաղկում է վաղ գարնանը: Պտուղը միասերմ ընկույզ է՝ ծածկված բաց կանաչ պտղաբաժակով: Պտղի միջուկն օգտագործվում է թարմ, հրուշակեղենի, քաղցրավենիքի արտադրության մեջ: Պարունակում է ճարպեր (50–70 %), սպիտակուցներ (15–20 %), վիտամիններ, երկաթ և այլն: Տխլենու կեղևում կան աղաղանյութեր (օգտագործվում է կաշվի աղաղման ժամանակ), փայտանյութից ստանում են նկարչական ածխամատիտ: 
Տխլենին ջերմա- և խոնավասեր է: Բազմանում է մացառներով և անդալիսով: Հողի նկատմամբ պահանջկոտ է: Ապրում է մինչև 80 տարի: