Այբուբեն
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝
Լոմե
Տարածքը՝ 
56,6 հզ կմ2
Բնակչությունը՝ 
4,8 մլն
Պետական լեզուն՝ 
ֆրանսերեն
Դրամական միավորը՝ 
աֆրիկյան ֆրանկ
Տոգոյի մայրաքաղաք Լոմեն
Տոգոյի Հանրապետություն
Տոգոն պետություն է Աֆրիկայի արևմուտքում՝ Գվինեական ծոցի ափին: Երկրի տարածքը նեղ շերտով, Գվինեական ծոցից 600 կմ երկարությամբ, ձգվում է դեպի հյուսիս՝ մայրցամաքի խորքը: Ծովային սահմանը 50 կմ է: Մակերևույթը հիմնականում հարթավայրային է, միայն հարավ-արևմուտքում ոչ բարձր լեռներ են: Ընդերքում կան երկաթի, ոսկու, ֆոսֆորիտների, նավթի պաշարներ:
Տոգոն գտնվում է մերձհասարակածային գոտում, ուր միշտ տաք է: Խոշոր գետերն են Մոնոն և Օտին, որոնք չորային սեզոնում խիստ ծանծաղում են: Գերակշռում են սավաննաները և մշտադալար անտառները, ափամերձ գոտում՝ կոկոսյան արմավենու պուրակները: Կենդանիներից կան առյուծ, ընձառյուծ, ընձուղտ, այծքաղ, շատ են կապիկներն ու միջատները (հատկապես` ցեցե ճանճը):
Մինչև XIX դարի 2-րդ կեսը Տոգոյի տարածքում ձևավորվել են հնդկացիական մի շարք ցեղերի ֆեոդալական միավորումներ: XIX դարի վերջին սկսվել է Տոգոյի գաղութային նվաճումը: Առաջինն իրենց իշխանությունն այստեղ հաստատեցին գերմանացի գաղութարարները: Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի պարտությունից հետո Տոգոյի արևմտյան մասը դարձավ Մեծ Բրիտանիայի, արևելյանը՝ Ֆրանսիայի ենթակայության տարածք: Ազգային-ազատագրական շարժման արդյունքում 1956թ-ին Ֆրանսիական Տոգոն հռչակվեց ինքնավար հանրապետություն, 1960թ-ին՝ անկախ պետություն, իսկ Անգլիական Տոգոն 1956 թ-ին միավորվեց Ոսկե ափ անգլիական գաղութին, որը 1957 թ-ին հռչակվեց անկախ պետություն՝ Գանա:
Տոգոյում բնակվում են մոտ 45 էթնիկ խմբեր ու ժողովուրդներ, նաև ֆրանսիացիներ և այլք: Քաղաքներն են՝ Սոկոդե, Կպալիմե և այլն:
Տոգոն առավելապես գյուղատնտեսական երկիր է: Մշակում են կակաո, սրճենի, բամբակենի, յամս, սորգո, զբաղվում են անասնապահությամբ, ափամերձ գոտում՝ ձկնորսությամբ: Զարգանում է հանքարդյունաբերությունը, առավել զարգացած է մշակող արդյունաբերությունը: Կան նավթավերամշակման, տեքստիլ, օծանելիքի, քիմիական արդյունաբերության ոչ մեծ ձեռնարկություններ:
Հարթավայրային շրջաններում տարածված են ծղոտե, կոնաձև տանիքներով 
կավե կլոր տները, լեռնային շրջաններում՝ տափարակ կամ երկթեք տանիքով, կիպ կապված ծառաբներով տները: Որոշ քաղաքներում (Լոմե, Սոկոդե, Վոգան) կան ժամանակակից ոճով կառուցապատված թաղամասեր:
Ժողովրդական արհեստներից տարածված են ջուլհակությունը, փայտի, մետաղի և փղոսկրի քանդակազարդումը: