Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
միապետություն
Մայրաքաղաքը՝  
Նուկուալոֆա
Տարածքը՝ 
699 կմ2
Բնակչությունը՝ 
103 հզ. 
Պետական լեզուները՝ 
տոնգա, անգլերեն
Դրամական միավորը՝ 
պաանգ
Տոնգայի Թագավորություն
Տոնգան պետություն է Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում՝ Տոնգա (Բարեկամություն) կղզեխմբի վրա: Բրիտանական համագործակցության անդամ է:  Կազմված է Խաապայ, Վավաու, Տոնգատապու կղզեխմբերից և 169 առանձին կղզիներից: Տոնգատապու կղզին 1643 թ-ին հայտնաբերել է Ա. Թասմանը, իսկ 1773 թ-ին այստեղ ափ է իջել Ջ. Կուկը և կղզիներն անվանել Բարեկամության կղզիներ: 
Տոնգա կղզեխումբը կազմված է 2 զուգահեռ շղթաներից, որոնք տեղադրված են միջօրեականի ուղղությամբ ձգվող ստորջրյա լեռնաշղթայի վրա: Այստեղ է գտնվում խորությամբ աշխարհում երկրորդ իջվածքը՝ Տոնգան (-10882մ): Կղզիներն ունեն հրաբխային ծագում, լեռնային ռելիեֆ, առանձին սրածայր գագաթներ հասնում են մինչև 1000 մ բարձրության: Կան գործող, այդ թվում՝ ստորջրյա (Ֆալկոն) հրաբուխներ: Կլիման մերձհասարակածային և խոնավ արևադարձային է: Գետեր կան միայն Էուա և Նիուատոպուտապու կղզիներում: Կղզիները ծածկված են հասարակածային խիտ անտառներով: Կենդանական աշխարհն աղքատ է: 
Տոնգան եղել է Մեծ Բրիտանիայի գաղութը. անկախություն է ձեռք բերել 1970 թ-ին: Երկրի բնակչության 98 %-ը պոլինեզացիներ (տոնգացիներ) են, կան եվրոպոլինեզական խառնածիններ: Երկրի տարածքի 20 %-ը (36 կղզի) անմարդաբնակ է: Նավահանգստային քաղաքներ են Նուկուալոֆան և
Թագավորական պալատը Տոնգայի մայրաքաղաք Նուկուալոֆայում
Նեյաֆուն:
Բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու երկրագործությունն են: Մշակում են կոկոսյան արմավենի, ադամաթուզ, արքայախնձոր, տարո, բատատ, բանջարեղեն: Արդյունաբերությունը թույլ է զարգացած: Կան փայտամշակման ու գյուղատնտեսական հումքի մշակման ձեռնարկություններ ու արհեստանոցներ: Անհրաժեշտ մեքենաները, սարքավորումները, արդյունաբերական ապրանքները ներմուծվում են: