Այբուբեն
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Պորտ օֆ Սփեյն
Տարածքը՝ 
5,1 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
1,27 մլն
Պետական լեզուն՝ 
անգլերեն
Դրամական միավորը՝ 
Տրինիդադ և Տոբագոյի 
դոլար
Տրինիդադ և Տոբագոյի Հանրապետություն
Տրինիդադ և Տոբագոն պետություն է Վեստ Ինդիայում, Կարիբյան ծովի Տրինիդադ, Տոբագո և նրանց հարող 5 փոքր կղզիների վրա: Բրիտանական համագործակցության անդամ է:
Կղզիներն ունեն մայրցամաքային ծագում: Տրինիդադ կղզու հյուսիսում Վենեսուելական Առափնյա Կորդիլիերայի շարունակությունը կազմող լեռներն են: Մնացյալ տարածքում հարթավայրեր են, արևելքում կան ճահիճներ, հարավային ափի երկայնքով՝ ցեխային հրաբուխներ: Ափերը թույլ կտրտված են` շրջապատված բուստային խութերով: Կան բնական ասֆալտի, նավթի ու գազի հանքավայրեր: Կղզիների կլիման մերձհասարակածային է, շոգ ու խոնավ: Տարածքի 45 %-ը կազմում են մշտադալար անտառները:
Տրինիդադ և Տոբագո կղզիները հայտնաբերել է Ք. Կոլումբոսը 1498 թ-ին: Իսպանական գաղութացումը հանգեցրել է բնիկների ոչնչացմանը, և գաղութարարներն սկսել են այստեղ ստրուկներ բերել Աֆրիկայից: 1797 թ-ին Մեծ Բրիտանիան զավթել է Տրինիդադը: Տոբագոն, որ մինչև XIX դարի սկիզբը կռվախնձոր էր Անգլիայի, Իսպանիայի, Հոլանդիայի և Ֆրանսիայի միջև, 1814 թ-ին դարձել է Մեծ Բրիտանիայի գաղութ: 1899 թ-ին վարչականորեն ենթարկվել է Տրինիդադին: Կղզիներն անկախություն են ձեռք բերել 1962 թ-ին:
Կղզիների բնակիչները սևամորթներ են, հնդկացիներ և խառնածիններ: Կան նաև եվրոպացիներ, չինացիներ և այլք:
Տրինիդադ և Տոբագոյի մայրաքաղաք Պորտ օֆ Սփեյնի համայնապատկերը
    Երկրի տնտեսության հիմքը նավթարդյունահանումն ու նավթավերամշակումն են: Կան քիմիական, տեքստիլ, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ: Գյուղատնտեսական ապրանքային նշանակության մշակաբույսը շաքարեղեգն է: Մշակում են նաև կակաո, սրճենի, բրինձ, ծխախոտ, ցիտրուսներ, բատատ, մանիոկ: Բնակչության ավանդական զբաղմունքը ձկնորսությունն է:
Երկրի քաղաքներում (Պորտ օֆ Սփեյն, Սան Ֆեռնանդո) գերակշռում են ոչ բարձր փայտե տները, որոնց երկրորդ հարկի երկարությամբ փորագրազարդ սրահներ են: Ժամանակակից ոճի կառույցները սակավաթիվ են: