Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Գերեզմանաարծիվ. հասունը և երիտասարդը
Քարարծիվ. հասունը և երիտասարդը
Սպիտակապոչ և տափաստանային արծիվներ. հասունը և երիտասարդը
Արծիվները ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուններ են: Հայտնի է արծիվների 12 տեսակ, որոնք տարածված են Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում: ՀՀ-ում տարածված է 9 տեսակ՝ քարարծիվ, գաճաճ արծիվ, փոքր շահնարծիվ, տափաստանային արծիվ, ջրարծիվ, օձակեր արծիվ, գերեզմանաարծիվ, սպիտակապոչ արծիվ: 
Արծիվները բնակվում են լեռնատափաստաններում, գյուղատնտեսական հողատարածքներում (տափաստանային արծիվ), անտառների տափաստանային հատվածներում (գաճաճ արծիվ), ծառահատված անտառներում (փոքր շահնարծիվ), լեռներում, խոր ձորերում (քարարծիվ), կիսաանապատային նախալեռներում (օձակեր արծիվ), ափամերձ ժայռերով գետերում, լճերում, լճակներում (ջրարծիվ), ձկնաբուծական ավազաններում (սպիտակապոչ արծիվ): Բացառությամբ քարարծվի (նստակյաց է) և սպիտակապոչ արծվի (կլոր տարի չվահյուր է)` մյուս տեսակները բնադրող-չվող են, քիչ տարածված:
 Թևերի բացվածքը 43–53 սմ-ից (գաճաճ արծիվ) մինչև 2,5 մ է (սպիտակապոչ արծիվ), կենդանի զանգվածը՝ 700 գ-ից (գաճաճ արծիվ) մինչև 6,5 կգ (սպիտակապոչ արծիվ): Ոտքերը փետրավորված են մինչև կրնկաթաթերը: Մատներն ուժեղ են՝ զարգացած մագիլներով: Ունեն սուր տեսողություն: էգը և արուն միագույն են: Բնադրում են անտառներում, ժայռերի կամ գետնի վրա: Էգերը դնում են 1–3 սպիտակ, երբեմն՝ կարմրագորշավուն պուտերով ձու: Թխսում են և՜ էգը, և՜ արուն: Արծիվները զույգեր են կազմում և երկար տարիներ անդավաճան են զույգին: Սնվում են փոքր և միջին մեծության ողնաշարավոր կենդանիներով, նաև լեշով: 
Քարարծիվը խոշոր, հզոր գիշատիչ է՝ երկար ու սուր մագիլներով: Նա այնքան ուժեղ է, որ կարող է նույնիսկ գայլին հաղթել: Որոշ վայրերում (օրինակ՝ Կովկասում) քարարծիվներին վարժեցնում են և նրանց օգնությամբ որս անում: Դրա համար նախ պետք է փոքրիկ քարարծվին հանել բնից, որը շատ վտանգավոր է, քանի որ բույնը գտնվում է անմատչելի ժայռերի մեջ, իսկ ծնողները խիզախաբար պաշտպանում են իրենց ձագուկներին:
Արծիվները շատ զգուշավոր են և սակավ են մարդկանց աչքին երևում: Միայն աշնանամուտին, երբ ձագերն արդեն մեծացած են լինում, երբեմն կարելի է տեսնել, թե ինչպես բարձր երկնքում սահասավառնում ու ճախրում է մի ամբողջ արծվաընտանիք:
Օձակեր, տափաստանային, սպիտակապոչ արծիվները և ջրարծիվը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:Տես նաև Գիշատիչ թռչուններ:
   
  • Արծիվների բոլոր տեսակները, բացառությամբ քարարծվի, օգտակար են. ոչնչացնում են վնասակար կրծողներին: