Այբուբեն
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
Արագ Որոնում


Ճապոնական ցորնուկ
Ցորնուկը (ցորենի խոտ, փըստփստուկ) դաշտավլուկազգիների ընտանիքի միամյա, հազվադեպ երկամյա և բազմամյա խոտաբույս է: Հայտնի է ցորնուկի շուրջ 100, ՀՀ-ում՝ 14 տեսակ՝ Դանթոնի, խայտաբղետ, ճապոնական, հուրանավոր, Բիբերշտեյնի և այլն: Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է խճոտ, քարքարոտ, չոր վայրերում, խոտածածկ թեքություններում, պարապուտներում, գետափերին, այգիներում, բնակավայրերում:
Ցողունի բարձրությունը 10–80 (երբեմն՝ 100) սմ է: Տերևները գծաձև են, թավոտ կամ մերկ: Ծաղկաբույլը ցրված կամ հոծ հուրան է՝  10–20 հասկիկներով: Ծաղկում է ապրիլից մինչև օգոստոս: Պտուղը սերմիկ է: Ցորնուկի բոլոր տեսակները վաղ գարնանային արոտների միակ կերաբույսերն են: Որոշ տեսակների բուսուտները ջրառատ տարիներին կամ թեթևակի ջրարբիացումից հետո կարելի է օգտագործել որպես խոտհարքներ: