Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Փետրախոտը (սարի սմբուլ) դաշտավլուկազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ միամյա չորասեր խոտաբույս է: Հայտնի է 300 տեսակ՝ տարածված 2 կիսագնդերի բարեխառն, մերձարևադարձային և արևադարձային շրջաններում:
ՀՀ-ում հանդիպում է 13 տեսակ՝ Շովիցի, մազանման, անդրկովկասյան, գեղեցկագույն և այլն: Տարածված է Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի և այլ մարզերի ցածրադիր ու միջին լեռնային գոտիներում (1500–2200 մ բարձրություններում): 
Աճում է անապատներում, տափաստաններում, նոսրանտառներում, չոր, քարքարոտ վայրերում: Փետրախոտի շատ տեսակներ տափաստանների բուսականության հիմնական տարրերից են:
Ցողունը (բարձրությունը՝ մինչև 1 մ) բարակ է: Տերևները կոշտ են, նեղ գծաձև՝ սովորաբար հետոլորված եզրերով կամ խողովակաձև (ծածկում են հերձանցքերը): Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ մեկական, նուրբ և ճկուն, փետրանման տեսքով: Ծաղկում է հունիսի 2-րդ կեսից մինչև սեպտեմբեր: Ճիմ առաջացնող և կերային խոտաբույս է: Գեղազարդիչ է: 5 տեսակ գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: