Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Փիփերթը (մոլոշ, բալբա, բաղջուկ) փիփերթազգիների ընտանիքի խոտաբույս է: Հայտնի է մոտ 125 (այլ տվյալներով՝ 40) տեսակ՝ տարածված Հյուսիսային կիսագնդի բարեխառն, հազվադեպ՝ մերձարևադարձային շրջաններում, ԱՊՀ երկրներում և այլուր:
ՀՀ-ում հանդիպում է 4(5) տեսակ՝ անտառային, արհամարհված, ցածր և այլն: Տարածված է ՀՀ բոլոր մարզերում: Աճում է այգիներում, բանջարանոցներում, ճանապարհների և բնակավայրերի մոտ, ցանքերում՝ որպես մոլախոտ:
Ցողունը (բարձրությունը՝ 30–180 սմ) կանգուն է կամ պառկած: Տերևներն ամբողջական բլթակավոր են կամ թաթաձև բաժան: Ծաղիկները երկսեռ են՝ տերևանութներում, հազվադեպ՝ մեկական, մանուշակագույն, վարդագույն, վառ կարմիր, սպիտակ: Ծաղկում է հունիս–սեպտեմբերին: Պտուղը հավաքական սերմիկ է, սերմերը՝ երիկամաձև: Որոշ տեսակներ դեղաբույսեր են (ունեն խորխաբեր, փափկացնող հատկություններ), պարունակում են E, C վիտամիններ, կարոտին (A–նախավիտամին), ներկանյութ և այլն: Տերևներն ու մատղաշ ընձյուղներն օգտագործում են սննդի մեջ: Գեղազարդիչ է և մեղրատու: