Այբուբեն
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
/*--*99999ԳՇ
Արագ Որոնում


Փյունիկյան արմավենի
Կոկոսյան արմավենին և պտուղը
Սեյշելյան արմավենի
Արմավենին պատկանում է միաշաքիլ բույսերի ընտանիքին: Հայտնի է մոտ 2000 տեսակ՝ տարածված արևադարձային և, մասամբ, մերձարևադարձային երկրներում՝ Ասիայի ու Հարավային Ամերիկայի անտառներում, սավաննաներում և անապատների օազիսներում: Վայրի վիճակում հայտնի է միայն հովհարատերև (եվրոպական կամ գաճաճ) արմավենին (Իսպանիայում և Ֆրանսիայում): ՀՀ-ում որպես գեղազարդիչ բույսեր աճեցվում են արմավենու 2 տեսակ՝ փյունիկյանը և հովհարատերևը: Արմավենիների մեծ մասը ծառանման է, բունը սյունանման է՝ մինչև 60 մ բարձրությամբ, 80 սմ տրամագծով, հիմնականում` չճյուղավորված: Որոշ արմավենիներ ցողուն գրեթե չունեն. թփուտային են կամ փաթաթվող լիաններ: Մեծ մասի բունը ծածկված է թելիկներով, որոնք գոյանում են մեռած, թափված տերևների և կոթունների անոթաթելային խրձերից:
Տերևները լինում են կտրտված փետրաձև (փյունիկյան, կոկոսյան արմավենիներ), երկփետրաձև (կարիոտա) և հովհարաձև (տրախիկարպուս, խամերոքս, լիվիստոնա և այլն): Փետրաձև տերևների երկարությունը մինչև 22 մ է, հովհարաձև տերևների թիթեղների տրամագիծը` մինչև 4մ, իսկ կոթունների երկարությունը՝ մինչև 5 մ: Տերևների երկարակեցությունը 1–7 տարի է:
Պտուղները հաղարջի մեծությունից մինչև 25 կգ են:
Արմավենիների գրեթե յուրաքանչյուր տեսակ որևէ օգուտ է տալիս մարդուն: Փյունիկյան արմավենին տալիս է քաղցր պտուղներ՝ արմավներ (խուրմա): Արաբական երկրների և Հյուսիսային Աֆրիկայի օազիսներում դա մարդու հիմնական սնունդն է: Մանր արմավներով ու դրանց կորիզներով կերակրում են ընտանի կենդանիներին:
Օվկիանիայի մոտ 10 հզ. կղզիների բնակիչներին կերակրում է հնդկընկույզի (կոկոսյան) արմավենին: Նրա չհասունացած ընկույզների միջուկը պարունակում է կաթ, որը քաղցրահամ և ծարավը հագեցնող հյութ է: Հասուն ընկույզների պատյանից պատրաստում են պարաններ, խսիրներ, ավելներ: Ընկույզի պատյանն անվանում են կոյրա, իսկ չորացրած միջուկը՝ կոպրա, որից ստանում են կոկոսի յուղ: Ծովամերձ արևադարձային երկրներում կոյրան և կոպրան արտահանման հիմնական ապրանքներն են: Կոկոսյան արմավենուց ստացվում է նաև դիմացկուն ու թեթև փայտանյութ:
Արմավենիների շատ տեսակների ծաղկաբույլի ցողունի կտրվածքից հոսում է քաղցր հյութ, որից պատրաստում են շաքար, մաթ կամ գինի: Յուղ ստանում են նաև աֆրիկյան յուղատու արմավենու մանր, ձիթապտղանման պտուղներից: Սագոյան արմավենիների բնի միջուկում պարունակվող օսլայաշատ զանգվածը մանրացնելով ստանում են ալյուր (Ինդոնեզիայում և Մելանեզիայում): Որոշ արմավենիներից պատրաստում են բուսական մոմ: