Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Երկարադունչ փոկ  
   Ծովափղի ընտանիք
Փոկերը մաշկոտանիների կարգի ծովային կաթնասուններ են: Հայտնի է փոկերի 13 ցեղի 34 տեսակ՝ ծովային նապաստակներ, փուփուլավոր, գրենլանդական, սովորական, ճգնավոր փոկեր, ծովափղեր, ծովառյուծներ և այլն: Փոկերը տարածված են գրեթե բոլոր օվկիանոսներում (բացառությամբ Հնդկականի), առափնյա և բաց ջրամբարներում (առավելապես՝ բևեռային), նաև որոշ ներքին ջրամբարներում, այդ թվում՝ քաղցրահամ (օրինակ՝ Բայկալ, Լադոգա լճերում) և այլն:
Այս ընտանիքի ներկայացուցիչների մարմնի երկարությունը 1,2 մ-ից (օղակավոր փոկ) մինչև 6,5 մ է (ծովափիղ), կենդանի զանգվածը՝ 90 կգ-ից մինչև 3,5 (երբեմն՝ 5) տ: Գլուխը դեպի առաջ նեղանում է, արտաքին ականջախեցի չունեն: Առջևի զույգ վերջույթները վերածվել են մագիլներով զինված մաշկաթաթերի: Հետին վերջույթները մշտապես հետ են ձգված և չեն կարող ծալվել մարմնի տակ, ուստի չեն կարող օգտագործվել ցամաքի կամ սառույցի վրա տեղաշարժվելիս: Փոկերի մարմինը մազածածկ է: Նորածին փոկերի մազածածկը երկար է, խիտ, փափուկ, մեծամասնությանը՝ սպիտակ (այստեղից՝ սպիտակ փոկ անվանումը): Հասուն փոկերի մազածածկը կարճ է, կոշտ, նոսր (ծովափղերը մազածածկ գրեթե չունեն):
Փոկերը ժամանակի մեծ մասն անցկացնում են ջրում, սակայն շնչում են մթնոլորտային օդ: Նրանք չեն սառչում ենթամաշկային ճարպաշերտի  շնորհիվ, որը կանխում է ջերմության կորուստը: Երբ կենդանին սուզվում է, նրա սրտի զարկերի հաճախությունը նվազում է (մինչև 4–15 զարկ), որի հետևանքով օգտագործվող թթվածնի քանակը պակասում է: Սովորաբար փոկերն ապրում են խմբերով, որոշ տեսակներ միայնակ են (ճգնավոր փոկ): Սնվում են ձկներով, գլխոտանի փափկամարմիններով, փշամորթներով և խեցգետնակերպներով: Նրանց մեջ կան գիշատիչներ. ծովառյուծի սիրած սնունդը պինգվիններն են և այլ տեսակի փոկեր: Բազմացման շրջանում փոկերը զույգեր են կազմում: Էգը ծնում է 1 ձագ, որն արագ աճում է և 3 շաբաթ անց դառնում ինքնուրույն:
  • Ամենամեծ փոկը ծովափիղն է, որի մարմնի երկարությունը հասնում է մինչև 6,5 մ-ի, կենդանի զանգվածը՝ մինչև 5 տ-ի:
  • Փուփուլավոր փոկն աչքի է ընկնում մարմնի զարմանահրաշ խայտաբղետ գունավորմամբ: Արուի մռութի վերին մասում կա յուրահատուկ մաշկային սնամեջ ելուստ, որը կենդանու գրգռված ժամանակ փքվում է:
  • Սովորական փոկը (Հեռավոր Արևելքում անվանում են լարգա) ամենազգույշ և վախկոտ փոկն է:
  • Ամենաբազմաքանակն ու լայնորեն տարածվածը օղակավոր փոկն է (ներպա, ակիբա): Ապրում է Հյուսիսային սառուցյալ, Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներում: Բնորոշվում է մարմնի ընդհանուր գունավորման վրա ցրված բաց գույնի բազմաթիվ օղակներով: Բազմանում է սառույցների վրա` երբեմն առաջացնելով մեծ կուտակումներ (մինչև 100 փոկ): Սառույցի վրա նրանք անցք են բացում և այդտեղ շինում չնկատվող սառցե բույն, որտեղ թաքնըվում են, ծնում և կերակրում ձագերին: