Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


Փողաշուշանը (կալա, ռիխարդիա) նվիկազգիների ընտանիքի բազմամյա պալարավոր խոտաբույս է: Տարածված է Եվրասիայի, Հյուսիսային Ամերիկայի և Աֆրիկայի բարեխառն ու մերձարևադարձային շրջաններում: Որոշ տեսակներ ճահճային բույսեր են: ՀՀ-ում ջերմատնային պայմաններում մշակվում է ճահճային փողաշուշանը:
Տերևներն արմատամերձ են, երկարակոթուն, սրտաձև, փայլուն կանաչ: Ծաղկաբույլը կողր է՝ կազմված բազմաթիվ մանր, սպիտակ, դեղին, երբեմն՝ բաց դեղնավունից կարմրավուն ծաղիկներից: Ծաղկի ծածկող տերևիկը կամ թիկնոցը ձագարաձև է՝ ծայրին փոքրիկ ելուստով: Պտուղը հյութալի, կարմիր հատապտուղ է: Սողացող կոճղարմատները մեծ քանակությամբ օսլա են պարունակում:
Խիստ խոնավասեր է, պահանջում է առատ ոռոգում: Բազմանում է պալարներով, թփերի բաժանումով և սերմերով: Գեղազարդիչ է: