Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մշակովի քաջվարդ
Նեղատերև քաջվարդ
Քաջվարդը (պիոն) քաջվարդազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս է, հազվադեպ՝ թուփ: Հայտնի է մոտ 40 տեսակ՝ տարածված հիմնականում Եվրասիայի բարեխառն և լեռնային շրջաններում, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ նեղատերև քաջվարդը: Աճում է ցածրաճ արաքսյան կաղնու լուսավոր անտառեզրերին և թփուտների մացառուտներում:
Ցողունը պարզ է, բարձրությունը՝ մինչև 60 (90) սմ: Տերևները կրկնակի փետրաձև են, տերևիկները՝ խիստ կտրտված, գծաձև: Ծաղիկները մեկական են, մուգ կարմիր: Պտուղը բազմատերևապտուղ է: Գեղազարդիչ է և ներկատու:
Մշակության մեջ տարածված են քաջվարդի բազմաթիվ գեղազարդիչ սորտեր, որոնք ունեն խոշոր, լայն պսակաթերթիկներ, ձյունասպիտակից վարդագույն, դարչնագույն, արնակարմիր, հաճելի բուրմունքով ծաղիկներ: Բազմանում է թփիկների և կոճղարմատների բաժանումով, անդալիսով ու սերմերով:
Վայրի քաջվարդը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: