Այբուբեն
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Նայրոբի
Տարածքը՝ 
582,6 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
35,1 մլն
Պետական լեզուները՝ 
անգլերեն, սվահիլի
Դրամական միավորը՝ 
քենիական շիլինգ
Քենիայի ազգային պարկերի և արգելոցների կենդանական աշխարհը բազմազան է:
Քենիայի Հանրապետություն
Քենիան պետություն է Արևելյան Աֆրիկայում: Բրիտանական համագործակցության անդամ է: Հարավ-արևելքում ափերը ողողվում են Հնդկական օվկիանոսի ջրերով:
Երկրի տարածքն զբաղեցնում է Արևելաաֆրիկական սարահարթը, որը դեպի արևելք աստիճանաբար իջնում է և վերածվում առափնյա դաշտավայրի: Սարահարթի կենտրոնական մասը խիստ կտրտված է: Կան  բարձր լեռներով (Աբերդեր, Մաու, Էլգեյո) և հրաբուխներով (Քենիա՝ 5199 մ, երկրի ամենաբարձր կետը)  շրջապատված իջվածքներ: 
Ընդերքում կան հազվագյուտ մետաղների, բազմամետաղների և ոսկու հանքավայրեր:
Կլիման մերձհասարակածային է: Խոշոր գետերն են Տանան և Գալանան, իջվածքներում են Ռուդոլֆ, Բարինգո, Նակուրու, Նաիվաշա, Մագադի լճերը: Տարածված են սավաննաներն ու մշտադալար անտառները: Կենդանական աշխարհը հարուստ է, ստեղծված են Մաունթ, Քենիա, Ցավո, Սիբիլոն, Մերու, Աբերդեր ազգային պարկերը, մի քանի ծովային ազգային պարկեր ու արգելոցներ, որոնք վայրի բնության պահպանության լավագույն վայրերից են: 
Քենիայի տարածքը  XVI դարից  պարբերաբար զավթել են պորտուգալացիներն ու արաբները, XIX դարում սկսվել է Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ներթափանցումն այնտեղ: 1895 թ-ին դարձել է բրիտանական տիրույթ, 1920 թ-ից` Մեծ Բրիտանիայի գաղութ: Անկախություն է ձեռք բերել 1963 թ-ին:
Երկրի բնակչության 98 %-ը աֆրիկյան ժողովուրդներ են` կիկույյու, լաո, լահյա, կոմբա, բնակվում են նաև եվրոպացիներ, հնդիկներ և այլք:
Խոշոր քաղաքներն են Նայրոբին, Մոմբասան, Նակուրուն, Կիսումուն:
Զարգացած են արդյունաբերության հանքարդյունահանող և վերամշակող ճյուղերը: Կան նաև կարի, կաշվի, քիմիական, մետաղամշակման ձեռնարկություններ:
Առավել զարգացած է գյուղատնտեսությունը: Մշակում են սրճենի, թեյ, սիզալ,
Նայրոբիի համայնապատկերը
եգիպտացորեն, գարի, սորգո և այլն: Զբաղվում են անասնապահությամբ ու ձկնորսությամբ:
Գյուղական բնակավայրերին բնորոշ են կավով բոլորածեփված, շրջանաձև խրճիթները, քաղաքներին՝ ժամանակակից ոճի շինությունները: 
Գեղարվեստական արհեստներից զարգացած են փայտի քանդակազարդումը, կավե ամանների, դդումե անոթների, ծղոտե կողովների, ուլունքազարդերի պատրաստումը:

Երկրի ամենաբարձր` Քենիա լեռը (5199 մ)