Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Արշավորդները պետք է կարողանան դիմանալ նաև բարձրլեռնային խստաշունչ կլիմայի պայմաններին:
Լայն իմաստով՝ արշավը որոշակի նպատակով կազմակերպված ուղևորություն կամ երթ է: Հատուկ նպատակով արշավի են մեկնում զինվորները, ճանապարհորդները, տարբեր հետազոտողներ (բուսաբաններ, կենդանաբաններ, հնէաբաններ, երկրաբաններ) և այլք: Առանձնանում են նաև սպորտային արշավները՝ մրցարշավները: Պատմությունից մեզ հայտնի են բազմաթիվ ռազմական արշավներ՝ արշավանքներ:
Այս ամենից զատ՝ արշավները նաև ամառային հանգստի հրաշալի տեսակ են նրանց համար, ովքեր սիրում են բնությունը և բնության գրկում լինելը: Բնության մեջ «քաղաքակիրթ» հանգստից արշավները տարբերվում են նրանով, որ այս դեպքում մարդիկ գիշերում են ոչ թե տներում, այլ վրաններում:

Արշավը նաև ակտիվ հանգիստ է
Որոշ մարդիկ գերադասում են արշավների գնալ փոքր խմբերով: Նրանք վրաններ են խփում անտառների թավուտներում, լեռնալանջերին կամ առափնյա շրջաններում: Բազմաթիվ դպրոցներ, մանկական և երիտասարդական կազմակերպություններ ստեղծում են վրանային ճամբարներ, որտեղ դեռահասներն ու երեխաներն անցկացնում են ամառային արձակուրդները:
Ավելի ու ավելի շատ են հայտնվում վրանային  ճամբարները, որոնք նախատեսված են ընտանեկան հանգստի համար: 
Արշավները կարող են ընդգրկել նաև հետիոտն ճամփորդություններ: Իրենց ողջ հագուստն ու ուտելիքը արշավախմբի անդամները կրում են ուսապարկերում. վերցնում են թեթև, հավաք հանդերձանք, ինչպես նաև փոքրիկ վրան ու քնապարկ: Եթե արշավի երթուղին անցնում է վայրի, չբնակեցված վայրերով, ապա արշավորդները վերցնում են ուտելիք, ջուր, քարտեզ ու կողմնացույց:
Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում բնության մեջ հանգստի սիրահարները հետիոտն արշավի փոխարեն գերադասում են ավտոճամբարները, որտեղ հանգստացողները բնակվում են ավտոմեքենայի բնակելի ավտոկցորդում: