Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Օգտակար հանածոների երևակումներ
Օգտակար հանածոներ են երկրակեղևի օրգանական և անօրգանական ծագման բոլոր այն հանքային գոյացությունները, որոնք հնարավոր է օգտագործել հասարակության տնտեսական և այլ կարիքներ բավարարելու նպատակով: 
Տարբեր նյութերի օգտագործումն սկսվել է դեռևս վաղ անցյալում, երբ մարդիկ հավաքել են գետներեսին գտնվող առանձին նյութեր, ինչպես, օրինակ, կայծքարը, և օգտագործել կտրող գործիքներ ու նիզակի ծայրակալներ պատրաստելու համար: Մարդիկ անհամեմատ ուշ են ճանաչել պղինձը՝ նախ` բնածին, ապա` հանքից հանած:
Մ.թ.ա. III–II հազարամյակներում, հանքային պղնձից բացի, ստացել են նաև երկաթ, որն իր հերթին զգալիորեն ընդլայնել է մարդու տեխնիկական հնարավորությունները: Այդպես սկզբնավորվել է հանքային գործը՝ հանքանյութերից օգտակար հանածոների անջատման արդյունաբերությունը: Մետալուրգիական արդյունաբերության զարգացումն անհամեմատ մեծ ծավալների է հասել XIX դարի 2-րդ կեսից սկսած: Ներկայումս հանքային պաշարների արդյունահանումն այնպիսի չափերի է հասել, որ դարձել է լուրջ էկոլոգիական աղետի պատճառ, և կենսականորեն անհրաժեշտ է արդյունահանության փակ արտադրությունների կազմակերպումը:
Ըստ բաղադրության և օգտագործման առանձնահատկությունների` տարբերում են օգտակար հանածոների հետևյալ տեսակները. 
– այրվող օգտակար հանածոներ՝ գազ, նավթ, տորֆ, այրվող թերթաքարեր և այլն, 
– ոչ հանքային օգտակար հանածոներ՝ շինանյութեր՝ կրաքար, քարեր, ավազ, կավ և այլն, 
– հանքաքար՝ սև, գունավոր, ազնիվ և հազվագյուտ, ինչպես նաև ռադիոակտիվ մետաղների հանքանյութեր, 
– թանկարժեք քարեր, 
– ջրաջերմային՝ ստորգետնյա հանքային և խմելու ջրեր, 
– լեռնաքիմիական՝ ֆոսֆորի, ազոտի և այլ տարրերի հանքային աղեր, կալցիտ, բարիտ, քվարց և այլն:
Օգտակար հանածոներն առաջանում են ներքին՝ հրաբխի ժայթքման ժամանակ, և արտաքին՝ բարձր ճնշման տակ նստվածքակուտակումային ու մետամորֆային եղանակներով:
Հայաստանի ընդերքը հարուստ է զանազան օգտակար հանածոներով: Երկրի հյուսիսում և հարավում կան պղնձի հարուստ հանքեր (Ալավերդի, Կապան), հարավ-արևելքում՝ մոլիբդենի (Դաստակերտի հանքավայր), կենտրոնական և հարավարևելյան շրջաններում` (Հրազդանի, Աբովյանի, Սվարանցի հանքավայրեր) երկաթի, հյուսիսում և հարավ-արևելքում՝ բազմամետաղային հանքեր: Վերջերս հայտնաբերվել է նաև ուրան:
Կան նաև ալյումինի (նեֆելինային սիենիտներ) արդյունաբերական պաշարներ, ինչպես նաև ոսկու և արծաթի, կապարի, ցինկի, մանգանի, անագի, սնդիկի հանքեր: Հանդիպում են հազվագյուտ հողային տարրեր՝ բիսմութ, գալիում, ինդիում, սելեն, թալիում, թելուր, ռենիում և այլն:
Տուֆերը (նարնջագույն, դեղին, վարդագույն, սև, սպիտակ), մարմարը, տրավերտինը և կրաքարը հրաշալի շինարարական ու հարդարման նյութեր են, որոնց զգալի պաշարներ կան Հայաստանի տարբեր վայրերում:
Կան նաև կիսաթանկարժեք քարեր (ագաթ, ամետիստ, բերիլ, վանակատ, օնիքս և այլն), որոնցից պատրաստվում են նաև զարդեր:
Հայտնի են նաև խմելու ջրի մոտավորապես 7500 և հանքային ջրի 1300 աղբյուրներ, որոնցից շատերն օգտագործվում են նաև առողջարարական նպատակներով: Հանքային ջրերից առավել հայտնի են «Ջերմուկը», «Արզնին», «Դիլիջանը», «Բջնին», «Հանքավանը», «Սևանը» և այլն: