Այբուբեն
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
Արագ Որոնում


Օշանը (շոռան, աղաբույս, աղուտաբույս) թելուկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա թուփ կամ կիսաթուփ է, հազվադեպ՝ ծառ: Հայտնի է օշանի 100 տեսակ՝ տարածված Եվրասիայի և Աֆրիկայի անապատներում ու կիսաանապատներում, Ամերիկայում և Ավստրալիայում:
ՀՀ-ում աճում է 11 տեսակ՝ ռուսական, Թամամշյանի, ծառանման, նատրոնային և այլն: Տարածված է Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում: Աճում է ավազուտներում, աղուտ-ալկալի հողերում:
Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ մինչև 150 սմ: Տերևները հերթադիր են, մսալի, գծաձև, կլոր կամ կիսագլանաձև: Ծաղկաբույլը հասկանման է կամ հուրանանման, ծաղիկները՝ երկսեռ, մեկական, տերևանութներում, դեղնավուն կամ վարդագույն: Ծաղկում է օգոստոս-սեպտեմբերին: Պտուղը չոր, միասերմ ընկուզիկ է:
Թամամշյանի օշանը Հայաստանի բնաշխարհիկ է, հանդիպում է միայն Արարատյան գոգավորությունում (Վաղարշապատ քաղաքի, Գոռավան, Երասխ գյուղերի շրջակայքում). գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: