Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Դաշտային արտույտներ
Փուփուլավոր արտույտ
Եղջյուրավոր արտույտ
Արտույտը գարնանային ամենավաղ թռչուններից է: Դրա ապացույցը գարնանը թռչունի հաճելի զրնգուն երգն է, որն ասես «տարածվում է երկնքից»:
Արտույտները կազմում են ճնճղուկազգիների կարգի թռչունների ընտանիք: 
Հայտնի է արտույտների 78 տեսակ՝ տարածված հիմնականում Աֆրիկայում, Եվրոպայում, Ասիայում, մեկական տեսակ՝ Ամերիկայում և Ավստրալիայում: ՀՀ-ում հանդիպում է 8 տեսակ՝ տափաստանային, եղջյուրավոր, փուփուլավոր, երկբծավոր, փոքր, մոխրագույն, անտառային և դաշտային: Դաշտային, եղջյուրավոր և փուփուլավոր արտույտները նստակյաց են, մնացած տեսակները՝ բնադրող-չվող: Բնակվում են բաց տարածություններում, նոսրանտառներում, թփուտներում, անտառի բացատներում, հարթավայրերում, լեռներում: 
Արտույտները փոքրամարմին (110– 230 մմ երկարությամբ, 19–70 գ կենդանի զանգվածով) երգեցիկ թռչուններ են: Ունեն ամուր կառուցվածք, համեմատաբար մեծ գլուխ, կարճ ոտքեր՝ հարմարված գետնին քայլելու համար: Թևերը երկար են ու լայն: Մեջքը խայտաբղետ է, փորը՝ բաց գունավորված: Քուջի և կրծքի վրա հաճախ բծեր են լինում: Էգը և արուն արտաքինից չեն տարբերվում: 
Արագաթռիչ են և արագավազ: Հիմնականում բաց տարածությունների թռչուններ են: Երգում են թռիչքի ընթացքում, թևերի ու պոչի բացվածքով ցուցադրում հարսանեկան խաղերի դրվագներ: Սնվում են հացահատիկի և մոլախոտերի սերմերով, միջատներով: Բնադրում են գետնին, դնում 4–6 ձու: 
Եթե պատահաբար արտույտի բույն տեսնեք, աշխատեք չվնասել այն, որպեսզի հաջորդ գարնանը ոչ թե մեկ արտույտ, այլ արտույտների արդեն մի ողջ ընտանիք վնասատուներից պաշտպանի դաշտերը և իր հաճելի հնչեղ ձայնով ուրախացնի ձեզ: 
Երկբծավոր արտույտ