Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝  
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Սուվա
Տարածքը՝ 
18,4 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
900 հզ.
Պետական լեզուն՝ 
անգլերեն, ֆիջիերեն, 
հինդի
Դրամական միավորը՝ 
ֆիջիական դոլար
Ֆիջիի Ինքնիշխան Դեմոկրատական Հանրապետություն
Ֆիջին պետություն է համանուն կղզեխմբում՝ Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում, Օվկիանիայի կենտրոնական մասում: Բրիտանական համագործակցության անդամ է:
Ֆիջի կղզեխումբը կազմված է ավելի քան 3 հզ. կղզիներից: Խոշորներն են Վիտի Լևուն և Վանուա Լևուն: Կղզիների մակերևույթը լեռնային է, ծովափերին կան նեղ դաշտավայրեր: Ափերը կտրտված են՝ շրջապատված բուստային խութերով: Կլիման խոնավ արևադարձային օվկիանոսային է: Գետերը (Ռևա, Վաինիմբուկա) կարճ են ու ջրառատ: Տարածված են խոնավ հասարակածային անտառները, տեղ-տեղ՝ մարդու միջամտությամբ առաջացած սավաննաները: 
Ֆիջիի մայրաքաղաք Սուվան
    Կղզիները հայտնաբերել են Ա. Թասմանը (1643 թ-ին) և Ջ. Կուկը (1774 թ-ին): 1874 թ-ին կղզիները գրավել են անգլիացիները՝ հայտարարելով այն իրենց գաղութը: Երկիրն անկախություն է ձեռք բերել 1970 թ-ի հոկտեմբերի 10-ին: 
Հիմնական բնակիչները հնդիկներն ու ֆիջիցիներն են:
Ֆիջին գյուղատնտեսական երկիր է. մշակում են շաքարեղեգ, սորգո, կակաո, ծխախոտ, կոկոսյան արմավենի: Գործում են փայտամշակման, ցեմենտի արտադրության ձեռնարկություններ: Արդյունահանում են ոսկի: