Այբուբեն
099999ԳՆ
099999ԴՇ
099999ԵՈ
099999ԶՉ
199999ԷՊ
199999ԸՋ
and 9999 99999ԹՌ
and 9999/99999ԺՍ
and(9999999999ԻՎ
and(9999999999ԼՏ
" and9999999999ԽՐ
" and9999999999ԾՑ
"/*--9999999999ԿՈւ
"/*--9999999999ՀՓ
-099999conveՁՔ
-099999s3ՂՕ
/*--*99999s3ՃՖ
/*--*99999ԱՄ
099999ԲՅ
Արագ Որոնում


Աննա Դավթի Աբամելիք-Լազարևա (1814–1889 թթ.)
Սիմեոն Սիմեոնի Աբամելիք-Լազարև (1857–1916 թթ.)
Հայազգի Աբամելիքները Վրաստանի և Ռուսաստանի XVII–XX դարերի նշանավոր իշխանական տոհմերից են: Նրանցից սերել են գիտության, ռազմական գործի, մշակույթի և այլ ոլորտների բազմաթիվ հանրահայտ դեմքեր:

Աբամելիքները, Լազարյանների հետ ազգակցական կապեր հաստատելով (Խաչատուր Լազարյանի դուստր Եղիսաբեթն ամուսնացել է Սիմեոն Դավթի Աբամելիքի հետ), 1873 թ-ից կրել են Աբամելիք-Լազարյաններ (Աբամելիք-Լազարևներ) ազգանունը:
Տոհմի առավել հայտնի ներկայացուցիչներից Սիմեոն Սիմեոնի Աբամելիք-Լազարևը (1857–1916 թթ.) նշանավոր հնագետ էր, երկրաբան, կալվածատեր և արդյունաբերող (ունեցել է երկաթի ձուլման գործարաններ Ուրալում): Եղել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի խնամակալ և պատվավոր հոգաբարձու: Հռոմում նրա «Վիլլա Աբամելիք» դղյակն այժմ Ռուսաստանի Դաշնության
Ռուսաստանի Եկատերինա II կայսրուհին  Աբամելիք-Լազարյաններին 1850 թ-ին շնորհել է ազնվականի կոչում և զինանշան:
սեփականությունն է:
Աննա Դավթի Աբամելիք-Լազարևան (ամուսնական ազգանունը՝ Բարատինսկայա) թարգմանչուհի էր: Անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն է թարգմանել և Եվրոպայում հրատարակել Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի, Ֆեոդոր Տյուտչևի, Ալեքսեյ Տոլստոյի, Նիկոլայ Նեկրասովի ստեղծագործություններից: Ռուսերեն է թարգմանել Հայնրիխ Հայնեի, Ֆրիդրիխ Շիլլերի և ուրիշների գործերից: Մտերիմ էր Ալեքսանդր Պուշկինի հետ և ծանոթ` նրա շրջապատին:
Դավիթ (1774–1833 թթ.) և Իվան (1768–1829 թթ.) Սիմեոնի, Սողոմոն Հովսեփի (1853–1911 թթ.) Աբամելիքները, Արտեմ (1823–1885 թթ.) և Սիմեոն (1815–1888 թթ.) Դավթի Աբամելիք-Լազարևները եղել են ռուսական բանակի գեներալներ: