Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Աբդուլ Համիդ II
1842 թ., Ստամբուլ
1918 թ., Ստամբուլ
Աբդուլ Համիդ II-ը օսմանյան Թուրքիայի սուլթանն էր 1876–1909 թթ-ին. նրա օրոք հայոց ազգային-ազատագրական շարժումները ճնշելու թուրքական ավանդական քաղաքականության մեջ սկզբնավորվել են զանգվածային կոտորածները:

 Աբդուլ Համիդ II-ը կառավարման սկզբնական շրջանում եղել է բարենորոգումների և սահմանադրական կարգի կողմնակից. 1876 թ-ի դեկտեմբերի 23-ին հռչակել է օսմանյան սահմանադրությունը: Սակայն 1878 թ-ին ցրել է խորհրդարանը, հաստատել ռազմաոստիկանական վարչակարգ, որը հայտնի է «զուլում» անունով: Դաժանորեն ճնշել է բուլղարների, մակեդոնացիների, արաբների, հայերի ազատագրական շարժումները, հաստատել է խիստ գրաքննություն, արգելել «ազատություն», «իրավունք», «հավասարություն», «Հայաստան» և նման այլ հասկացությունների գործածությունը: 1890-ական թվականներին պանիսլամիզմը (համաիսլամականություն) Օսմանյան կայսրությունում հիմնական քաղաքական ուղղությունն էր, որի հիմքում իսլամ դավանող ժողովուրդների քաղաքական միավորման և պանթուրքիզմի՝ թուրքալեզու ժողովուրդներին մեկ պետության մեջ միավորման գաղափարախոսությունն է:
Աբդուլ Համիդ II-ի օրոք շարունակվել է Օսմանյան կայսրության անկումը. Անգլիան գրավել է Կիպրոսն ու Եգիպտոսը, Ֆրանսիան՝ Թունիսը: 1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմի հետևանքով ազատագրվել են եվրոպական մի շարք ժողովուրդներ, Ռուսաստանին են անցել Կարսը, Արդահանը և Բաթումը: Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերով (1878 թ.) սուլթանը պարտավորվել է բարենորոգումներ կատարել Թրակիայում, Մակեդոնիայում, Ալբանիայում և երկրի հայաբնակ նահանգներում: Սակայն դրան հետևել են հայերի կոտորածները, որոնք մեծ չափերի են հասել 1894–96 թթ-ին. բնաջնջվել է ավելի քան 300 հզ. մարդ: Դա արևմտահայության առաջին ցեղասպանությունն էր: Ջարդերն իրագործել են թուրքական զորքերը և հատուկ ստեղծված հեծելագնդերը, որոնք սուլթանը կոչել է իր անունով` «համիդիե»: Այդ արյունալի գործունեության համար Աբդուլ Համիդին տվել են Կարմիր սուլթան մականունը: Երիտթուրքերի հեղաշրջումից (1908 թ.) հետո Աբդուլ Համիդը հարկադրված վերականգնել է 1876 թ-ի սահմանադրությունը, սակայն 1909 թ-ի մարտի 31-ին իր կազմակերպած հեղաշրջման անհաջող փորձից հետո՝ ապրիլի 28-ին, գահազրկվել է և աքսորվել: