Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


Աբելյան Հովհաննես
1865 թ., Շամախի (այժմ` Ադրբեջանում)
1936 թ., Երևան
Հ. Աբելյանը Սվենգալիի (Գ. Գեի «Տրիլբի») դերում  
Հ. Աբելյանը Էլիզբարյանի (Ա. Շիրվանզադեի «Պատվի համար») դերում 
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանն իր արվեստով մեծապես նպաստել է բեմարվեստի ազգային ոճի ձևավորմանը: 

Հովհաննես Աբելյանը սովորել է  ծննդավայրի ծխական դպրոցում: 1872 թ-ի երկրաշարժից հետո ընտանիքով տեղափոխվել է Բաքու. ավարտել է «Մարդասիրական ընկերության» ռուսական դպրոցը և ռեալական ուսումնարանը: Մասնակցել է ռեժիսոր և դերասան Ստեփան Սաֆրազյանի խմբի հյուրախաղերին: 1882 թ-ից եղել է Անդրեյ Գոնչարովի ռուսական խմբի դերասան, իսկ 1886 թ-ին ընդունվել է Թիֆլիսի Հայոց դրամատիկական ակումբի թատերախումբ, դիմախաղի և ձայնի առոգանության դասեր առել Պետրոս Ադամյանից: 1887–91 թթ-ին խաղացել է Բաքվի հայկական և ռուսական թատերախմբերի ներկայացումներում, 1891 թ-ից՝ Բաքվի և Թիֆլիսի հայկական
Հ. Աբելյանը Բարխուդարի («Նամուս» կինոնկար, 1925 թ.) դերում 
թատրոններում: 
1895 թ-ին Թիֆլիսում հիմնել է թատերախումբ, 1908 թ-ին Արմեն Արմենյանի հետ կազմակերպել է Աբելյան-Արմենյան թատերախումբը, որի հետ 1913 թ-ին ելույթներ է ունեցել Իրանում ու Միջին Ասիայում: 1917 թ-ին ընտրվել է Թիֆլիսի Հայ դրամատիկ դերասանների միության նախագահ: 1920 թ-ին մեկնել է արտասահման. հայկական խմբերի հետ խաղացել է Կոստանդնուպոլսում, Կահիրեում, Եվրոպայի և ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում: 1925 թ-ին հրավիրվել է Երևանի Առաջին պետթատրոն (այժմ` Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն), սակայն 1926 թ-ից վերսկսել է շրջագայությունները Կովկասում, Ռուսաստանում և Միջին Ասիայում, 1927–28 թթ-ին աշխատել է Բաքվի հայկական թատրոնում: Խաղացել է շուրջ 300 դեր: Աբելյանը եղել է Ալեքսանդր Շիրվանզադեի կերտած կերպարների` Էլիզբարյանի («Պատվի համար»), Ռուստամի, Բարխուդարի («Նամուս»), Գիժ Դանիելի («Չար ոգի») չգերազանցված մարմնավորողը: Լավագույն դերերից են նաև Աբիսողոմ աղան (Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»), Վանահայրը (Լևոն Շանթի «Հին աստվածներ»), Օսիպը (Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր»), Կորրադոն (Պաոլո Ջակոմետտի «Ոճրագործի ընտանիքը»), Շտոկմանը (Հենրիկ Իբսենի «Ժողովրդի թշնամին»), Սվենգալին (Գրիգորի Գեի «Տրիլբի»), Օթելլոն, Լիրը (Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո», «Լիր արքա») և այլն: Նկարահանվել է «Նամուս» (1925 թ.) ֆիլմում՝ Բարխուդարի դերում:
Արժանացել է Հայաստանի աշխատանքի հերոսի կոչման (1932 թ.):
Աբելյանի անունով են կոչվել Վանաձորի դրամատիկական թատրոնը և փողոց՝ Երևանում: