Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ադոնց Նիկողայոս 
1871 թ., գ. Բռնակոթ (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում)
1942 թ., Բրյուսել
Պատմաբան, բյուզանդագետ, բանասեր Նիկողայոս Ադոնցի` հայոց հին և միջնադարյան պատմությանը, գրականությանը, Հայ առաքելական եկեղեցու և կրոնի պատմությանը նվիրված բազմաթիվ 
աշխատություններ հայագիտության մեծարժեք գործերից են:

Նիկողայոս Ադոնցը (իսկական ազգանունը՝ Տեր-Ավետիքյան) 1899 թ-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների և պատմաբանասիրական ֆակուլտետները, աշակերտել է արևելագետ Նիկողայոս Մառին, հետևել Մյունխենի, Փարիզի, Օքսֆորդի և Վենետիկի համալսարանների բյուզանդագիտության դասընթացներին: 
Ադոնցը 1916–17 թթ-ին մասնակցել է Մուշի, Էրզրումի և Վանի հնագիտական արշավախմբերի աշխատանքներին: 
Ադոնցը «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» (ռուսերեն՝ 1908 թ., անգլերեն՝ 1969 թ., հայերեն՝ 1987 թ.) կոթողային մենագրության մեջ մանրամասն նկարագրել է Հայաստանի պատմաաշխարհագրությունը, լուսաբանել նախարարական կարգն ու հողատիրության ինստիտուտները, շինականների իրավական և տնտեսական դրությունը, Հայաստանի քաղաքական կացությունն ու այլ հարցեր: Հայ-հունական բանասիրության կարևորագույն արժեքներից է նրա «Դիոնիսոս Թրակացին և հայ մեկնիչները» (ռուսերեն` 1915 թ., ֆրանսերեն` 1970 թ.) հետազոտությունը, որտեղ 30 ձեռագրերի բաղդատման հիման վրա հրատարակել է Դիոնիսոս Թրակացու քերականության հայերեն թարգմանությունը՝ կից հունարեն բնագրով:
Առանձնակի արժեք ունեն Ադոնցի բանասիրական հետազոտությունները՝ նվիրված Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը, Կորյունին, Փավստոս Բուզանդին, Եզնիկ Կողբացուն, Մովսես Խորենացուն, Մովսես Կաղանկատվացուն և ուրիշների: «Մաշտոցը և նրա աշակերտները ըստ օտար աղբյուրների» (1925 թ.) մենագրության մեջ Ադոնցը բացահայտել է հայոց գրերի պատմության հետ կապված որոշ առեղծվածներ: 1930-ական թվականների վերջին նրա ձեռնարկած «Հայ ժողովրդի պատմություն» ֆրանսերեն քառահատոր աշխատության միայն առաջին (հնագույն շրջան) հատորն է լույս տեսել (1946 թ., հայերեն՝ 1972 թ.): Ուշագրավ են Բրոքհաուզի և Էֆրոնի հանրագիտարաններում Հայաստանի մասին Ադոնցի հոդվածները:
Հայկական հարցի պատմությանը վերաբերող Ադոնցի անգլերեն հոդվածները հրատարակվել են 1918–20 թթ-ին, հայերեն` «Հայկական հարցի լուծման շուրջ» ընդհանուր խորագրով` 1989 թ-ին: Նա թողել է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն գերմաներեն, անգլերեն 100-ից ավելի գիտական աշխատություններ:
Ադոնցը Պետրոգրադի և Բրյուսելի համալսարանների դոկտոր, պրոֆեսոր էր, 1931–42 թթ-ին՝ Բրյուսելի համալսարանի հայագիտության ամբիոնի հիմնադիր-վարիչը: