Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


«Ազդարարի» առաջին համարի և 2008 թ-ի համարներից մեկի շապիկները
Հարություն Շմավոնյանի կիսանդրին Երևանում`  Մամուլի  շենքի դիմաց (2006 թ., քանդակագործ` Լևոն Թոքմաջյան)
«Ազդարարը» հայերեն առաջին պարբերականն է: Հրատարակել է Հարություն 
Շմավոնյանը Հնդկաստանի Մադրաս քաղաքում 1794–96 թթ-ին:

Հարություն Շմավոնյանը «Ազդարարը» խմբագրել և իր հիմնած տպարանում տպագրել է գրաբարով, մասամբ՝ հնդկահայ և Նոր Ջուղայի բարբառներով: Լույս է տեսել ամսագրի 18 համար: Ի տարբերություն եվրոպական առաջին պարբերականների, որոնք առևտրական տեղեկատուի դեր էին կատարում, «Ազդարարը» գիտաճանաչողական, պատմագիտական, գրական, հասարակական հանդես էր և արտացոլել է հնդկահայ կյանքը, անդրադարձել հայ ժողովրդի լուսավորության, ազգային ինքնագիտակցության, ազատագրության խնդիրներին: Տպագրել է նաև  բարոյախրատական բովանդակությամբ բանաստեղծություններ, առակներ, զրույցներ, պատմվածքներ, դաստիարակչական հոդվածներ, իրազեկել Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների մասին: 
Ամսագիրը գաղութահայերին հորդորել է վերադառնալ հայրենիք: «Ազդարարի» առանձին համարներ տպագրվել են պատկերազարդ, կարմրագույն տառերով:
Երևանի Մամուլի շենքի առջև կանգնեցվել է Հարություն Շմավոնյանի կիսանդրին՝ ի հիշատակ և ի երախտագիտություն հայերեն առաջին պարբերականի խմբագրի: 
    213 տարի անց՝ 2008 թ-ին, Հնդկաստանի Կալկաթա քաղաքում վերսկսվել է հայերեն առաջին պարբերականի տպագրությունը: Գլխավոր խմբագիրը Մարտիկ Սարգսյանն է: