Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Արտաքին միջավայրի տարբեր ազդակների ներգործության հանդեպ որոշ մարդիկ շատ զգայուն են: Նման դեպքերում մենք գործ ունենք ալերգիայի հետ: Ալերգիա առաջացնող նյութերը` ալերգածինները (լատիներեն`ալերգեններ), բնույթով և ազդեցության տեսակով խիստ տարբեր են: Լինում` են կենսաալերգածիններ, դեղային, կենցաղային, ծաղկափոշու, սննդային, արդյունաբերական, ֆիզիկական բնույթի ալերգածիններ: Օրգանիզմն ալերգածիններին հակազդում է որպես հիվանդության հարուցչի: 
Ոմանք չեն հանդուրժում սննդի որոշակի տեսակները, ուրիշները` որոշ բույսեր, փոշին կամ կենդանիների բուրդը, հակաբիոտիկները և այլ դեղամիջոցներ, սինթետիկ լվացամիջոցները և այլն: երին հակազդում է որպես հիվանդության հարուցչի:
Ոմանք չեն հանդուրժում սննդի որոշակի տեսակները, ուրիշները` որոշ բույսեր, փոշին կամ կենդանիների բուրդը, հակաբիոտիկները և այլ դեղամիջոցներ, սինթետիկ լվացամիջոցները և այլն: Ալերգիայի որոշ ձևեր հանգեցնում են լուրջ հիվանդությունների առաջացման: Օրինակ` հեղձուկի որոշ ձևեր ալերգիական ծագում ունեն: Ալերգիան մաշկային հիվանդությունների հաճախակի պատճառներից է: Այդ դեպքերում մաշկը դառնում է չափից ավելի չոր, ճաքճքում է, առաջանում են ցաներ ու սաստիկ քոր: Էկզեմա ալերգիական մաշկային հիվանդությունից խիստ տուժում են փոքր երեխաները.  ախտահարվում են նրանց արմունկների ներսային մակերեսները և ծնկափոսերը: Խոտատենդը նույնպես ալերգիայի դրսևորումներից է. դրա նոպայի ժամանակ նկատվում է հարբուխ (ինչպես մրսածության ժամանակ), արցունքահոսություն, և նույնիսկ կարող է սկսվել հեղձուկի նոպա: Սովորաբար այդ ախտանշաններն ի հայտ են գալիս ամռանը և գարնանը (այդ շրջանում տեղի է ունենում բույսերի զանգվածային ծաղկում):
Ներկայումս կան բազմաթիվ հատուկ դեղանյութեր, որոնք նվազեցնում են օրգանիզմի գերզգայունությունը ծաղկափոշու հանդեպ:
Տես նաև Իմունիտետ:
    
  • Ալերգածին են նաև բույսերի ծաղկափոշին և օդում գտնվող փոշու մասնիկները, որոնք երբեմն առաջացնում են հեղձուկի նոպաներ: