Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ալեքսանդր Նևսկի
1221 թ., ք. Պերեսլավլ-Զալեսկի (այժմ՝ ՌԴ 
Յարոսլավլի մարզում)
1263 թ., ք. Գորոդեց, այժմ՝ ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզում
(թաղված է Սանկտ 
Պետերբուրգում)
Ալեքսանդր Նևսկին ռուս զորավար էր, պետական գործիչ. եղել է Նովգորոդի իշխան (1236-50 թթ.) և Վլադիմիրի մեծ իշխան (1252–63 թթ.):

19-ամյա Ալեքսանդրը՝ Յարոսլավ իշխանի որդին, նովգորոդյան փոքրաթիվ զորքով 1240 թ-ի հուլիսի 15-ին հարձակվել է շվեդական ճամբարի վրա՝ Նևայի գետաբերանում, և ջախջախել ու փախուստի մատնել նրանց: Այդ հաղթանակի համար Ալեքսանդրին տրվել է Նևսկի պատվանունը: 1242 թ-ի ապրիլի 5-ի վճռական մարտում ռուսական բանակը՝ Ալեքսանդր Նևսկու գլխավորությամբ, Չուդ լճի սառույցի վրա ջախջախել է գերմանական խաչակիր ասպետներին: Ճակատամարտը հայտնի է Սառցաջարդ անունով:
Ալեքսանդր Նևսկին միավորել է Ռուսիայի հյուսիսարևելյան և հյուսիս-արևմտյան հողերը, կոտրել բոյարների դիմադրությունը, ամրապնդել կենտրոնական իշխանությունը: Շրջահայաց քաղաքականությամբ կանխել է Ռուսիայի դեմ մոնղոլ-թաթարների արշավանքները: Մահացել է Ոսկե Հորդայի մայրաքաղաք Սարայ-Բաթուից վերադառնալիս:
Ի պատիվ Ալեքսանդր Նևսկու՝ Ռուսաստանում 1725 թ-ին սահմանվել է շքանշան, իսկ 1942 թ-ի հուլիսի 29-ին՝ «Ալեքսանդր Նևսկի» խորհրդային զինվորական շքանշանը:           
1547 թ-ին Ալեքսանդր Նևսկին կարգվել է Ռուս ուղղափառ եկեղեցու սրբերի դասը: Նրա անունով կառուցվել են եկեղեցիներ, ստեղծվել է նրա սրբապատկերը: