Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


XXI դարի սկզբի աշխարհի դ 1 ահաբեկիչ, «Ալ Ղաիդա» մահմեդական ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Ուսամա բեն Լադենը (ծնվ.1957 թ.)  փոքր տարիքում սովորական երեխա էր:
«Վե՜րջ ահաբեկչությանը». պլակատ
Նյու Յորքի Միջազգային առևտրի կենտրոնը 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո
Ահաբեկչությունը դաժանությունների և բռնությունների 
գործադրումն է որոշակի քաղաքական և այլ նպատակներով: 

Ահաբեկչությունը լինում է անհատական, խմբային (ծայրահեղական քաղաքական խմբավորումների գործողություններ) ու պետական (բռնապետական և ամբողջատիրական վարչակարգերի ճնշամիջոցների կիրառում): 
Ահաբեկիչները պայթեցնում են ռումբեր, կրակում են մարդկանց վրա, հափշտակում են ինքնաթիռներ և պատանդ վերցնում ուղևորների, կողոպտում են բանկեր, մասնակցում թմրանյութերի միջազգային վաճառքին և այլն:
1970–90-ական թվականներին տարածվել է միջազգային ահաբեկչությունը՝ պետությունների ղեկավարների և դիվանագիտական ներկայացուցիչների առևանգումն ու սպանությունը, դեսպանատների, միջազգային կազմակերպությունների շենքերի, տարբեր երկրների օդանավակայանների, կայարանների պայթեցումը և այլն:
Մեր օրերում ահաբեկչությունը վերածվել է համաշխարհային աղետի: 2001 թ-ի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչների հափշտակած քաղաքացիական 4 ինքնաթիռներից 2-ը մխրճվեցին Նյու Յորքի Միջազգային առևտրի կենտրոնի երկնաքերների մեջ և հիմնովին ավերեցին. մի քանի ժամում զոհվեցին ավելի քան 3 հզ. խաղաղ քաղաքացիներ: 
Այդ դեպքից հետո ԱՄՆ-ի կառավարությունը պատերազմ հայտարարեց համաշխարհային ահաբեկչությանը և բոլոր երկրներին կոչ արեց միավորվել այդ պայքարում: Նյու Յորքի ահաբեկչության պատասխանատու, «Ալ Ղաիդա» կազմակերպության ղեկավար Ուսամա բեն Լադենը հայտարարվեց աշխարհի դ 1 ահաբեկիչ: 
2005 թ-ի սեպտեմբերի 1-ին ահաբեկիչները գրավեցին ՌԴ Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքի դպրոցներից մեկը և պատանդ վերցրին 1128 երեխաների ու մեծահասակների: Սեպտեմբերի 3-ին սկսված փոխհրաձգության և դրան հաջորդած գրոհի ժամանակ զոհվեց 329 մարդ, այդ թվում՝ 159 երեխա: Ահաբեկիչների գրոհը ղեկավարող Շամիլ Բասաևը (2 մարդատար ինքնաթիռի, Մոսկվայի մետրոյի «Ռիժսկայա» կայարանի պայթեցումների, Չեչնիայի նախագահի սպանության կազմակերպիչ) հետագայում համախոհների հետ ոչնչացվեց: 
2005 թ-ի հոկտեմբերի 25–26-ին խոշոր ահաբեկչություն տեղի ունեցավ Մոսկվայի Դուբրովկա թաղամասի թատերական կենտրոնում. պատանդ վերցրին ավելի քան 700 հանդիսատեսի: Գործողության ղեկավար չեչեն ահաբեկիչ Մովսար Բարաևի խմբում 50 հոգի էին (18 կին և 32 տղամարդ), պահանջը քաղաքական էր՝ ռուսական զորքի դուրսբերումը Չեչնիայից: 
Երկօրյա գործողություններից հետո ահաբեկիչները վնասազերծվեցին, իսկ 128 մարդ զոհվեց:
Ահաբեկչության յուրահատուկ տեսակ էր 1999 թ-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի վրա կատարված հարձակումը, որի հետևանքով զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ:
Ահաբեկչական գործողությունների պատճառած վնասները կանխելու և միջազգային ահաբեկչության դեմ պայքարելու նպատակով ընդունվել են բազմակողմանի համաձայնագրեր և օրենսդրական փաստաթղթեր, մշակվում են անվտանգության զանազան միջոցառումներ: Ահաբեկչությունների թիրախ օդանավակայաններում պայթեցնող մեխանիզմներ և զենք հայտնաբերելու նպատակով խստացվել է ուղեբեռների ստուգումը. օգտագործվում են ռենտգենյան սարքեր, մետաղափնտրիչներ և պայթուցիկ նյութեր հայտնաբերող վարժեցված շներ: 
Ահաբեկչության դեմ պայքարը համայն մարդկության գործն է: