Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Աղաջանյան Ստեփան
1863 թ., Շուշի
1940 թ., Երևան
«Ինքնանկար» (1925 թ.)

Ս. Աղաջանյան. «Տեսարան Ղարաբաղից» (1900 թ.)
ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ստեփան Աղաջանյանն ազգային ռեալիստական նկարչությունն ու դիմանկարչությունը հասցրել է զարգացման նոր աստիճանի: Նրա մանկական դիմանկարները նշանակալի երևույթ են հայ կերպարվեստում:

Ստեփան Աղաջանյանը 1872–84 թթ-ին սովորել է Շուշիի թեմական դպրոցում, ռուսական ռեալական ուսումնարանում, 1886–90 թթ-ին՝ Մարսելի նկարչական ստուդիայում, 1897– 1900 թթ-ին՝ Փարիզի Ժյուլիեն ակադեմիայում: Դեռևս վաղ շրջանի գործերում նկարիչը դրսևորել է բնորդի ներաշխարհը ճշմարտացի բացահայտելու բացառիկ կարողություն («Բրետանուհին», «Ակադեմիական էտյուդ»): 1900 թ-ին Աղաջանյանը Շուշիում ստեղծել է հոր և մոր դիմանկարները: 
1902–04 թթ-ին աշխատել է Բաքվում, ապա տեղափոխվել է Դոնի Ռոստով, որտեղ մինչև 1921 թ. ստեղծագործել և նկարչություն է դասավանդել հանրակրթական դպրոցներում ու պետական նկարչական ստուդիայում: Այդ շրջանի նրա լավագույն գործերից են՝ «Նկարչի քրոջ աղջիկը», «Մարուսյան», «Ս. Ե. Էքմեքչյանի դիմանկարը», «Ինքնանկար», «Մտորումներ», «Տիկին Խաչատրյանի
Ս. Աղաջանյան. «Դերասանուհի Ե. Վ. Բարոնկինայի դիմանկարը» (1935 թ.)
դիմանկարը», «Երեխայի գլուխը», «Գլխարկով տղան», «Տղայի դիմանկարը»: Նկարիչն ստեղծել է նաև բազմաթիվ բնանկարներ («Տեսարան Ղարաբաղից», «Կտուրներ: Դոնի Նախիջևան» և այլն): 1921 թ-ին Աղաջանյանը տեղափոխվել է Երևան: 
1922–29 թթ-ին դասավանդել է գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումում (այժմ՝ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան): 
Հոգեբան նկարիչը, մարդու կերպարը դիտելով որպես մարմնավոր ու հոգևոր նկարագրի միասնություն, առավել լուսավոր ու թափանցիկ հնչերանգով և իրատեսորեն է պատկերել նրան: Աղաջանյանի լավագույն գործերից «Նկարչի կինը», «Վասիլը», «Նկարչի քույրը», «Գրող Էմին Տեր-Գրիգորյանը», «Ղարաբաղցի կինը», «Կոմպոզիտոր Ա. Տեր-Ղևոնդյանը», «Կարմիր բանակայինը», «Դերասանուհի Ե. Վ. Բարոնկինայի դիմանկարը», «Բլանշը» և այլ դիմանկարներ իրենց ուրույն տեղն ունեն հայկական կերպարվեստի պատմության մեջ: