Այբուբեն
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
/*--*99999ԳՇ
Արագ Որոնում


«Աղբյուրը» մանկապատանեկան պատկերազարդ ամսագիր է, լույս է տեսնում 1923 թ-ից Երևանում: Մինչև 1991 թ. հրատարակվել է «Պատկոմ», «Հոկտեմբերիկ», «Պիոներ»  անվանումներով:

«Աղբյուրը» երեխաներին դաստիարակում է հայրենասիրության ոգով, նրանց մեջ սեր արթնացնում ուսման ու աշխատանքի, գիտության ու տեխնիկայի, գրականության, արվեստի ու ընթերցանության նկատմամբ:
Առաջին համարում հանդեսը կոչով դիմել է դպրոցականներին ու նրանց ծնողներին՝ ապաստան տալ և օգնել որբ երեխաներին, որոնց զգալի մասը Մեծ եղեռնից փրկված գաղթականներ էին: Նույն համարում կար մեկ այլ հաղորդագրություն այն մասին, որ տասնհինգամյա Վիկտոր Համբարձումյանը հանդես է եկել Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսության մասին հրապարակային դասախոսությամբ: 
Հանդեսի խմբագրական խորհրդի կազմում էին Եղիշե Չարենցը, Ստեփան Զորյանը և ուրիշներ:
Հանդեսում ճանաչված հեղինակների գործերի կողքին տպագրվում են նաև պատանի ստեղծագործողների ոտանավորներ, պատմվածքներ, հոդվածներ, նկարչական աշխատանքներ, թարգմանություններ արտասահմանյան մանկական գրականությունից: «Աղբյուրն» անդրադառնում է հայ և աշխարհի ժողովուրդների պատմությանն ու մշակույթին, ազգագրությանը, հրապարակում նաև զվարճալի նյութեր, մաթեմատիկական հետաքըրքիր խաղեր ու խնդիրներ, օգտակար խորհուրդներ: 
«Աղբյուրը» առաջիններից է լուսաբանել 1988 թ-ի հայ ազգային-ազատագրական շարժումը, հրապարակել նյութեր Հայաստանի և Արցախի պատմությունից: Հանդեսը շարունակում է տպագրել Հայաստանի Հանրապետության առօրյան արտացոլող, հայ դեռահասներին հուզող հարցերի վերաբերյալ հրապարակումներ: