Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


«Տրդատ թագավորը կնոջ՝ Աշխենի, քրոջ՝ Խոսրովիդուխտի հետ աղոթելիս» (1710-ական թվականներ, Նաղաշ Հովնաթան, Էջմիածնի Մայր տաճարի որմնանկար, այժմ՝ ՀԱՊ-ում, Երևան)
Աղոթքն Աստծու հետ հաղորդակցության միջոց է: Այն լինում է աղերսական, գոհաբանական, փառաբանական, երախտագիտական 
և այլն, իսկ սրբերին ուղղվածը` բարեխոսական և միջնորդական:

Աղոթել նշանակում է Աստծու հետ հաղորդակցվել, Աստծու շնորհը հագնել, աստվածայինով զգեստավորվել: Աղոթքի անմիջական ուսուցիչն ու օգնականը Սուրբ Հոգին է: Աղոթքի մասին Հիսուս Քրիստոսը խոսում է Լեռան քարոզում. Տերը պատվիրում է աղոթել, հաճախակի և անդադար: Նա հանդիմանում է կեղծավոր, ցուցադրական աղոթքը, շատախոսությունը: Տերը սովորեցրել է մեզ կարևորագույն` Տերունական աղոթքը՝ «Հայր մերը...»: Ըստ Եկեղեցու սուրբ հայրերի՝ աղոթքը հոգևոր ոլորտի մուտքն է.  մարդն իր ցանկություններն է հայտնում Աստծուն: Միջնադարի հայ մեծ աստվածաբան, փիլիսոփա, եկեղեցական գործիչ Սբ Գրիգոր Տաթևացին մեկնել է աղոթքի հիմնական խորհուրդը, կարևորել աղոթքի միջոցով կապն Աստծու հետ` որպես կատարելության հասնելու միջոց: 
Աղոթքը պիտի լինի սրտաբուխ՝ զերծ բոլոր մեղքերից և չար խորհուրդներից, որովհետև, ըստ քրիստոնեական մարդաբանության, սիրտը մարդու ներաշխարհի հոգևոր կենտրոնն է: Աղոթքը մարդուն բարձրացնում է առ
«Հրեշտակի բարեխոսությունը», մանրանկար 
1318 թ-ին Գլաձորում Թորոս Տարոնացու ծաղկած Աստվածաշնչից (Մատենադարան, ձեռագիր դ 206)
Աստված: Այդպիսի հրաշալի աղոթքներից են աստվածաշնչյան սաղմոսները, Սբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, Սբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմը» և այլն: 
Աղոթքները լինում են առանձնական և ընդհանրական կամ հավաքական: Անհատը հաճախ աղոթում է անձայն` մտքում. «Մտի՜ր քո սենյակը, փակիր դռները և ծածուկ աղոթիր քո Հորը»,– ասում է Տերը:
Ընդհանրական կամ հավաքական աղոթքները կատարվում են եկեղեցում, որի ժամանակ մարդիկ միասին բարձրաձայն աղոթում են:
Ըստ բնույթի՝ աղոթքները լինում են հավատի ու փառաբանության, զղջման և ապաշխարության, բարեխոսական, պահպանության ու բժշկության և այլն, ըստ նշանակության` խնդրանք, օրհնություն և գոհաբանություն: Խնդրանքներն այն աղոթքներն են, երբ գործած մեղքերի համար գթություն և ողորմություն են հայցում Աստծուց, իսկ օրհնություններն ու գոհաբանություններն այն աղոթքներն են, երբ խնդությամբ գոհանում են երկնային Տիրոջից և օրհնում նրան: 
Աղոթքը հոգու համար սփոփանք է և խնդություն: Աղոթքով մարդը զրուցում է Աստծու հետ, սրբվում մեղքերից և հավասարվում հրեշտակներին: Հավատացյալն աղոթում է նաև սրբերին, խնդրում նրանց բարեխոսել իրենց համար Տիրոջ առջև: Համաձայն Հայ եկեղեցու ավանդության՝ աղոթելիս դեմքն ուղղում են դեպի արևելք: 
V դարից հայ մատենագրության մեջ սկիզբ է առել աղոթագրությունը, որը հիմնականում ամփոփված է զանազան աղոթագրքերում, Ժամագրքում, Պատարագամատույցում, Շարակնոցում, Մաշտոցում, Գանձարան-Տաղարանում: Աղոթքներ են գրել Սահակ Պարթևը, Մեսրոպ Մաշտոցը, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Հովհաննես Սարկավագը, Գրիգոր Տաթևացին և ուրիշներ:
Տէրունական աղօթք
   Հա՜յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն քո, եկեսցէ արքայութիւն քո, եղիցին կամք քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՜ւր մեզ այսօր եւ թո՜ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՜ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՜ զմեզ ի չարէն, զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն: