Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Այթմատով Չինգիզ 
1928 թ., գ. Շեքեր, Ղրղըզստան
2008 թ., Նյուրնբերգ, Գերմանիա 
(թաղված է Բիշքեկում)
ԽՍՀՄ Պետական և Լենինյան մրցանակների դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Ղրղըզստանի ազգային գրող Չինգիզ Այթմատովն իր ստեղծագործությամբ ղրղըզական գրականությունը դուրս է բերել համաշխարհային ասպարեզ: 

Չինգիզ Այթմատովի հայրը պետական գործիչ էր. նրան ստալինյան բռնարարքների ժամանակ ձերբակալել, 1938 թ-ին գնդակահարել են, ինչը խոր հետք է թողել Այթմատովի ողջ ստեղծագործության մեջ: Նա ավարտել է Ֆրունզեի (այժմ՝ Բիշքեկ) գյուղատնտեսական ինստիտուտը և Մոսկվայի բարձրագույն գրական դասընթացները: 1990–94 թթ-ին եղել է Ռուսաստանի, 1994–2008 թթ-ին՝ Ղրղըզստանի դեսպանը Բենիլյուքսի երկրներում:
Այթմատովի գործերը հրատարակվել են 1952 թ-ից. ճանաչվել է «Ջամիլյա» (1958 թ.) պատմվածքով, որտեղ ներկայացրել է կնոջ՝ փորձությունների դիմացած սերը, արծարծել նրա հասարակական գործունեության և իրավահավասարության հարցեր: 1960-ական թվականներից ստեղծագործել է ռուսերեն: 
Այթմատովի հերոսներն ուժեղ են` օժտված մարդկային բարձր արժանիքներով, չեն հանդուրժում սուտը, կեղծիքն ու անարդարությունը: «Չալիկ շուն, որ վազում ես ծովի եզրով» (1977 թ.) վիպակում պատկերել է մեծահասակների հետ առաջին անգամ բաց ծով դուրս եկած տղայի՝ Կիրիսկի ապրումներն ու փորձությունները: Այս և մյուս՝ «Մայրական դաշտ», «Առաջին ուսուցիչը» (1962 թ.), «Սպիտակ շոգենավը» (1970 թ.) վիպակների թեման ավագների պատասխանատվությունն է ապագա սերունդների ճակատագրի նկատմամբ: 
«Մայրական դաշտ» կենսագրական վիպակում Այթմատովը պատկերել է 1937 թ-ին ստալինյան բռնարարքների ժամանակ իր ապրած տառապալի կյանքը: Նա ջերմությամբ ու սիրով է կերտել մոր կերպարը, որը հավասարազոր է համաշխարհային գրականության մեջ ստեղծված նմանօրինակ կերպարներին: «Սպիտակ շոգենավը» վիպակում շեշտված է բարու հաղթանակը չարի նկատմամբ: Այթմատովի «Մնաս բարով, իմ Գյուլսարի» (1966 թ.), «Բարդի իմ` կարմիր գլխաշորով» (1961 թ.) վիպակներն առանձնանում են անկեղծությամբ, թարմությամբ ու բանաստեղծական շնչով: 
Այթմատովին համաշխարհային հռչակ է բերել «Եվ դարից երկար ձգվում է օրը» (1980 թ.) վեպը, որտեղ ներկայացրել է Բորանլի Եդիգեյի ապրած կյանքը` աշխարհը դիտելով նրա` իսկական աշխատավորի ճակատագրի միջով: Վեպում գրողը շոշափել է մանկուրտի` հիշողությունից զրկված մարդու խնդիրը. առանց հիշողության մարդը ոչ միայն դուրս է մնում հասարակության զարգացման ընթացքից, այլև վտանգավոր է հասարակության համար:
 1986 թ-ին լույս տեսած «Կառափնարան» վեպը նոր խոսք էր ռուս գրականության մեջ: Վեպում ներքին ամուր կապով միահյուսված են Ավդիա Կալիստրատովի և բնության գրկում ազատ ապրող գայլերի պատմությունները, շեշտվում է այն ցավոտ  իրողությունը, որ բնության մեջ «անարդարություն գոյություն չունի, այն լինում է միայն մարդկանց մեջ և սերում է մարդկանցից»: Վեպում գրողը ժամանակի համար աննախադեպ և անսովոր խիզախությամբ կանխագուշակել է խորհրդային հասարակարգի փլուզումը, ցույց տվել նրա հիվանդ ու խոցելի կողմերը: 
Այթմատովը լույս է ընծայել նաև «Ուղտի աչքը» (1962 թ.) վիպակների և պատմվածքների ժողովածուն, «Կասանդրայի խարանը» (1996 թ.) և այլ վեպեր: Այթմատովի գրական բարձրարժեք ստեղծագործությունները, որոնցում արծարծված են հավերժական հարցեր մարդու հոգու, զգացմունքների ու խղճի մասին, արժանացել են համաշխարհային ճանաչման: 
   « Խիղճը մարդկային ցեղի, գիտակցության, ոգու մեծ հարստությունն է, մեծ ժառանգությունը: Մարդը խղճի շնորհիվ է մարդ դառնում»:
Չինգիզ Այթմատով