Այբուբեն
/*--*99999ԱՄ
099999ԲՅ
099999ԳՆ
099999ԴՇ
099999ԵՈ
099999ԶՉ
199999ԷՊ
199999ԸՋ
and 9999 99999ԹՌ
and 9999/99999ԺՍ
and(9999999999ԻՎ
and(9999999999ԼՏ
" and9999999999ԽՐ
" and9999999999ԾՑ
"/*--9999999999ԿՈւ
"/*--9999999999ՀՓ
-099999conveՁՔ
-099999s3ՂՕ
/*--*99999s3ՃՖ
Արագ Որոնում


Անանյան Վախթանգ
1905 թ., գ. Պողոսքիլիսա (այժմ՝ Դիլիջան քաղաքի շրջագծում)
1980 թ., Երևան
Գրող, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Պետական մրցանակի դափնեկիր Վախթանգ Անանյանը որսորդական պատմվածքի սկզբնավորողն է հայ գրականության մեջ:

Վախթանգ Անանյանը սովորել է Դիլիջանի ծխական դպրոցում, ապա զբաղվել ինքնակրթությամբ: 1926 թ-ին տեղափոխվել է Երևան, 1930–35 թթ-ին աշխատել է «Մաճկալ», «Սոցիալիստական գյուղատնտեսություն», «Կոլխոզնիկ» թերթերի խմբագրություններում: Նրա առաջին վիպակը՝ «Կրակե օղակի մեջ», լույս է տեսել 1930 թ-ին: Անանյանը «Որս» (1934 թ.) ժողովածուում վառ գույներով և ռեալիստական պատկերներով է նկարագրել հայկական բնաշխարհը: 1947–66 թթ-ին լույս են տեսել նրա որսորդական պատմվածքների 6 պրակները: 
Անանյանն առավել ճանաչվել է «Սևանի ափին» (1951 թ.) արկածային վիպակով, որն աչքի է ընկնում մարդասիրական, հայրենասիրական շնչով, բնության վառ պատկերներով, համոզիչ կերպարներով: Վիպակը թարգմանվել է ավելի քան 10 լեզվով: 
Մանկական գրականության լավագույն նմուշներից է նաև Անանյանի «Հովազաձորի գերիները» (1956 թ.) վիպակը, որը «Սևանի ափին» վիպակի հետ մանկական լավագույն գրքի համամիութենական մրցանակաբաշխությունում արժանացել է «Լավագույն գիրք» մրցանակի: Անանյանը գրել է նաև «Հայաստանի կենդանական աշխարհը» (1961–67 թթ.) քառահատոր աշխատությունը, որն ունի գիտաճանաչողական մեծ արժեք: Նրա «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» վիպակների հիման վրա Հայֆիլմը նկարահանել է «Լեռնային լճի գաղտնիքը» (1954 թ.) և «Հովազաձորի գերիները» (1957 թ.) կինոնկարները: 
   «Վախթանգ Անանյանի երկերից փչում են մեր երկրի և հողի բույրերը: Նա չափել է անդունդների խորքը և զգացել է լեռների սլացքը, թեքվել է բոլոր ծաղիկների և բույսերի վրա: Մշտապես պահպանել է մոր ջերմության և անսահման սրտի զգացողությունը, հյուսել նրա սիրո երգը: Նա հասկանում էր բնության լեզուն և մարդու հոգին, անաղարտ հայացքով նայում մարդկանց և աշխարհին, ժողովրդական մեծ կյանքի ընթացքին»:
Հրանտ Թամրազյան
   «Տասնմեկ տարեկան էի, երբ զրկվեցի դպրոցից, ուսուցիչներից: Այնուհետև գրքերը դարձան  իմ ուսուցիչները, իմ դաստիարակները, լեռնականի իմ անտաշ հոգին հղկողները»:  
Վախթանգ Անանյան