Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Անդերսեն 
Հանս Քրիստիան
1805 թ., ք. Օդենսե, Դանիա
1875 թ., Կոպենհագեն

Անդերսենի հուշարձանը Կոպենհագենում
Դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթներից 
շատերը համաշխարհային ճանաչում ունեն: 

Հանս Քրիստիան Անդերսենը մանկուց հետաքրքրվել է թատրոնով, գրել պիեսներ: 1826–27 թթ-ին հրատարակել է բանաստեղծություններ, 1829 թ-ին`  առաջին ֆանտաստիկ-երգիծական գիրքը` «Ոտքով Հոլմեն ջրանցքից մինչև Ամագեր կղզու հրվանդանը»: Գրել է նաև «Ստվերոտ պատկերներ» (1831 թ.), «Պոետի շուկան» (1842 թ.), «Իսպանիայում» (1863 թ.) ճամփորդական ակնարկները, «Միայն ջութակահարը» (1837 թ.), «Իմ կյանքի հեքիաթը» (1846 թ.) վեպերը, «Ագնետան և ջրային ոգին» (1834 թ.) պոեմը և այլն: 
Սակայն Անդերսենն աշխարհին ավելի հայտնի է իր հեքիաթներով: Ո՞ւմ չեն հիացրել նրա «Թագավորի նոր հագուստը», «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա», «Ջրահարսը», «Վայրի կարապները», «Սոխակը», «Ձյունե թագուհին» և այլ հեքիաթներ, որոնք տոգորված են սիրով ու նվիրումով, քաջությամբ, բարությամբ ու կարեկցանքով: 
Մանուկների կյանքից անբաժան են Անագե զինվորիկն ու սիրելի Մատնաչափիկը, Անճոռնի բադիկը, հանուն սիրո իր կյանքը նվիրաբերած Ջրահարսը, և տղան, որ բարձրաձայն ասաց ճշմարտությունը՝ թագավորը մերկ է, և այլն: 
Անդերսենի հեքիաթների զարմանալի, անսովոր ու հրաշապատում նկարագրություններում անգամ երևում են իրական կյանքը, կենդանի մարդիկ ու
Անդերսենի թանգարանի առջև պարբերաբար կազմակերպվում են ներկայացումներ մանուկների համար:
իրողություններ: 
Անդերսենի հեքիաթները հիացնում են նաև մեծահասակ ընթերցողներին: Նրա հեքիաթների հիման վրա նկարահանվել են մուլտֆիլմեր, որոնք հետաքրքրությամբ դիտում են թե՜ փոքրերը, թե՜ մեծերը:
Անդերսենի հեքիաթները լույս են տեսել բազմաթիվ լեզուներով, իսկ հայերեն թարգմանությամբ՝ մի քանի անգամ: Երևանի տիկնիկային թատրոնում բեմադրվել են նրա «Մատնաչափիկը», «Օլե-Լուկոյե», «Փոքրիկ Իդայի ծաղիկները», «Ոսկուց և մարգարտից ավելի թանկ» և այլ հեքիաթներ:
   Անդերսենը դեռևս կենդանության օրոք այնքան հայտնի էր, որ տարբեր երկրների երեխաներ նրան նամակ էին գրում` Դանիա՝ Անդերսենին, և նամակները հասնում էին հասցեատիրոջը: