Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Ձիթատու կակաչ
Կակաչը (խաշխաշ, պուտ) կակաչազգիների ընտանիքի խոտաբույս է: Հայտնի է մոտ 120 (այլ տվյալներով՝ 100) տեսակ՝ տարածված առավելապես Հյուսիսային կիսագնդում:
Ձեթ և ափիոն ստանալու նպատակով շատ վաղուց մշակվում է 1 տեսակ՝ քնաբեր կամ ափիոնային խաշխաշը, որն ունի 8 ենթատեսակ: Ձիթատու սորտերի սերմերը պարունակում են 46–56 % ձեթ և մինչև 20 % սպիտակուցներ, օգտագործվում են սննդի մեջ, հրուշակեղենի, պահածոների և օծանելիքի  արտադրություններում:
Դեղատու սորտերի տուփիկներից (սերմերը հեռացնելուց և աղալուց հետո) ստանում են ալկալոիդներ (մորֆին, կոդեին, պապավերին), որոնք բժշկության մեջ օգտագործվում են որպես ցավազրկող միջոց:
Բայց քանի որ ափիոնը նաև շատ ուժեղ թմրանյութ է, դեղատու սորտերի ցանքերն ամենուրեք արգելված են: 
ՀՀ-ում հայտնի է կակաչի 14 (16) տեսակ` արևելյան, պարսկական, ավազասեր, ուրբանի, ծաղկակիրավոր, սակավատերև և այլն՝ տարածված գրեթե բոլոր մարզերում: Աճում է ենթալպյան մարգագետիններում, միջին լեռնային գոտիներում, չոր կանաչապատ լանջերին, թփուտներում, ցանքերում և այլուր:
Ցողունը մազմզոտ է կամ մերկ, ճյուղավորվող: Կտրելիս առաջանում է սպիտակ, դեղնավուն կամ նարնջագույն կաթնահյութ: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղը երկարավուն բազմասերմ տուփիկ է: Սերմերը մանր են, ցանցանման, տարբեր գույների: 
Ծաղկակիրավոր և սակավատերև տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: