Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


1856 թ., Սմիլյան, 
Խորվաթիա
1943 թ., Նյու Յորք, ԱՄՆ

Սերբ Նիկոլա Տեսլան բարձր հաճախությունների էլեկտրատեխնիկայի հիմնադիրն է. հայտնագործել է բարձրհաճախային էլեկտրամեխանիկական առաջին գեներատորները և բարձրհաճախային տրանսֆորմատորը (Տեսլայի տրանսֆորմատոր):
Նիկոլա Տեսլան 1878 թ-ին ավարտել է Գրացի (Ավստրիա) բարձրագույն տեխնիկական ուսումնարանը, 1880 թ-ին՝ Պրահայի համալսարանը: Որպես ճարտարագետ աշխատել է Բուդապեշտում, 1882–84 թթ-ին՝ Փարիզում, 1884 թ-ից՝ Էդիսոնի և Վեստինհաուզի գործարաններում (ԱՄՆ):
Տեսլան հայտնագործել է պտտվող մագնիսական դաշտի երևույթը, որի հիման վրա կառուցել է 5.000–20.000 Հց հաճախությամբ էլեկտրագեներատորներ: Նա զբաղվել է բարձր հաճախությունների և բարձր լարումների հոսանքների հետազոտություններով, ուսումնասիրել է հեռավորությունների վրա  առանց հաղորդալարերի ազդանշաններ և էներգիա հաղորդելու հնարավորությունը և ստեղծել առանց հաղորդալարի, բարձրհաճախային հոսանքով աշխատող շարժիչներ ու լամպեր: Նախագծել է ռադիոկառավարվող ինքնագնաց մի շարք մեխանիզմներ, առաջադրել սուզանավերի ռադիոհայտնաբերման սարքի գործողության սկզբունքը: 1899 թ-ին նրա ղեկավարությամբ Կոլորադոյի նահանգում կառուցվել է 200 կՎտ հզորությամբ ռադիոկայան, իսկ Լոնգ Այլենդում՝ 57,6 մ բարձրության ռադիոալեհավաք: Տեսլան հայտնագործել է էլեկտրական հաշվիչը, հաճախաչափը և այլ սարքեր:
Միավորների միջազգային համակարգում Տեսլայի անունով է կոչվել մագնիսական ինդուկցիայի միավորը. 

1 Տլ հավասար է այն մագնիսական ինդուկցիային, որի դեպքում մագնիսական հոսքը 1մ2 մակերեսով լայնական հատույթի միջով հավասար է 1 Վեբերի:  
1 Տլ = 1 Վբ/մ2