Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Աշխատանքի և զբաղվածության ծառայություններում, որպես կանոն, ցուցադրական ստենդներով տեղեկություններ են տրվում տարբեր ոլորտներում ազատ աշխատատեղերի առկայության մասին:
Աշխատանքը մարդու նյութական և հասարակական նպատակաուղղված գործունեությունն է` անհատական ու հասարակական կարիքները բավարարելու, կյանքն առավել հարմարավետ, 
ապահով ու բարեկեցիկ դարձնելու համար: Աշխատանքը մարդու գոյության պայման է, բնական անհրաժեշտություն, առանց որի չէր լինի մարդկային կյանքը:

Աշխատանքը վճռորոշ դեր է ունեցել մարդու ձևավորման գործում: Աշխատանքի շնորհիվ է մարդն առանձնացել կենդանական աշխարհից և նրանից տարբերվել` աշխատանքի գործիքներ պատրաստելով: Ի տարբերություն կենդանու բնազդային գործողությունների՝ մարդու աշխատանքային գործունեությունը հատկանշվում է որոշակի նպատակաուղղվածությամբ: Աշխատանքը լինում է մտավոր և ֆիզիկական, որոնք լրացնում են միմյանց:
Ներգործելով բնության վրա և վերափոխելով այն՝ մարդը միաժամանակ փոփոխում է նաև սեփական վարքագիծը: Աշխատանքում նա կատարելագործվում է, ամրապնդվում ֆիզիկապես և հոգեպես, ի հայտ են գալիս նրա շնորհքը, տաղանդն ու ընդունակությունները, ընդլայնվում են գիտելիքները: Աշխատանքը մարդուն ուժ և վստահություն է հաղորդում, նրան օժտում կարգապահությամբ և պատասխանատվությամբ՝ ստանձնած գործի նկատմամբ: 
Մարդու մեջ աշխատասիրություն պետք է սերմանել մանկուց՝ ընտանիքում, դպրոցում և այլուր: Հանձնարարությունները ժամանակին և խնամքով կատարելը երեխաների մեջ դաստիարակում է պատրաստակամություն աշխատանքի, ուշադրություն ընտանիքի և շրջապատի նկատմամբ, ինքնուրույնություն և ստեղծագործական մոտեցում, նպաստում մտահորիզոնի ընդլայնմանը, մասնագիտական կողմնորոշմանը և այլն:
Աշխատանք ունենալը, ճիշտ վարձատրվելը և պաշտպանված լինելը մարդու համար միշտ եղել է գերխնդիր: Զբաղված է համարվում այն անձը, ով ունի աշխատանք և բավարար վաստակ բարեկեցիկ ապրելու համար: Յուրաքանչյուր անձ ունի աշխատանքի ընտրության ազատություն: Աշխատողի և հիմնարկության միջև կնքվում է աշխատանքային համաձայնագիր (պայմանագիր), որի մի կողմը՝ աշխատողը, հանձ է առնում կատարել որոշակի աշխատանքային պարտավորություններ, իսկ մյուս կողմը՝ հիմնարկի տնօրինությունը, պարտավորվում է կազմակերպել նրա աշխատանքը և վարձատրել ըստ կատարված աշխատանքի որակի ու քանակի: Համաձայնագրով հաստատվում է նաև աշխատանքի կատարման կանոնակարգը: 
Գոյություն ունեն աշխատանքի պետական և մասնավոր ոլորտներ: Պետական ոլորտի աշխատողները կոչվում են քաղծառայողներ: Վերջիններս պարբերաբար մասնակցում են քաղծառայողի մրցույթի. աշխատատեղն զբաղեցնում է մրցույթը շահած անձը: Մասնավոր ոլորտում գործարար անհատը՝ գործատուն, իր առաջադրած պայմաններով ընդունում կամ վարձում է աշխատողին: Հատկապես այդ ոլորտում զբաղվածները միշտ համարվել են խոցելի շերտ և որոշակի իրավասու կառույցների աջակցության կարիք ունեցել, որոնք գործատուից պետք է պահանջեն իրենց շահերը պաշտպանող աշխատանքային բնականոն պայմաններ և աշխատանքին համարժեք վարձատրություն: Նման կառույցներ ստեղծվել են դեռևս XIX դարի վերջին. Անգլիայում դրանք կոչվել են տրեդյունյոններ, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և այլ երկրներում՝ արհեստակցական միություններ, հայ իրականության մեջ՝ համքարություններ: 
Այս կառույցների գործառույթը գործատուների հետ բանակցությունների միջոցով որոշակի փոխհամաձայնության հասնելն է, որը ձեռնտու է և՜ գործատուին, և՜ վարձու աշխատողին: Փոխհամաձայնության չհասնելու դեպքում աշխատողները հաճախ դիմում են ծայրահեղ քայլի՝ գործադուլի: Այս և այլ իրավիճակներում (օրինակ՝ եթե աշխատանքը կյանքի համար վտանգավոր է, կամ աշխատողն առանց բավարար հիմքերի հեռացվել է աշխատանքից և այլն) արհմիություններն աջակցում են աշխատողներին:
1992թ-ից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն առընթեր գործում է «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը, որն իրականացնում է զբաղվածության կարգավորման պետական քաղաքականություն: Գործակալությունն աջակցում է աշխատանք փնտրողներին տեղավորվելու աշխատանքի, իսկ գործատուներին՝ ձեռք բերելու որակյալ մասնագետներ, նաև սահմանում է գործազրկության նպաստ՝ որոշակի ժամկետով, անցկացնում մասնագիտական ուսուցման անվճար դասընթացներ, համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ, իրականացնում աշխատաշուկայի կարգավորման համատեղ ծրագրեր և այլն: