Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Քառասունոտնուկները գերազանց որսորդներ են. նրանք կարող են շատ արագ շարժվել որսին բռնելու կամ թշնամուց փրկվելու համար:
Բազմոտանիները պատկանում են հոդվածոտանիների տիպի միրապոդա կոչվող ցամաքային անողնաշարավորների շարքին: Ներկայումս բազմոտանիներին դիտում են որպես 4 դասերի (սիմֆիլներ, պաուրոպոդներ, շրթնոտանիներ, զույգբազմոտանիներ) հավաքական խումբ: Լայնորեն տարածված է շուրջ 53 հզ. տեսակ, ՀՀ-ում առավել հայտնի են Կոխի հազարոտնուկը, հայկական զրահակիրը և սովորական ճանճորսը:
Մարմինը որդանման է՝ բաժանված հոծ գլխի և երկարացած մարմնի, որը կազմված է միանման հատվածներից: Յուրաքանչյուր հատված կրում է 1–2 զույգ միանման վերջավորություններ (մինչև 170 և ավելի, այստեղից՝ անվանումը): Գլխի վրա կան պարզ աչքեր, 1 զույգ բեղիկներ (անտենաներ), 1 զույգ վերին ծնոտներ (մանդիբուլ) և 2 զույգ ստորին ծնոտներ (մաքսիլ): Շնչառության օրգաններ են ծառայում տրաքեաները: Բաժանասեռ են. բազմանում են սեռական ճանապարհով: Զարգացումն ընթանում է թերի կամ լրիվ կերպարանափոխությամբ:
Բնակվում են փռոցաշերտերում կամ հողում, մեծամասնությունը թաքնված կյանք է վարում:
Շրթնոտանիների բոլոր ներկայացուցիչները գիշերային ակտիվ գիշատիչներ են, իսկ ցերեկը պատսպարվում են թաքստոցներում: Վերջավորությունների առաջին զույգը (ծնոտոտքեր) ունի թունավոր գեղձեր, որոնց ծորանները բացվում են մագիլների ծայրերին: Խոշոր (մինչև 10 սմ) տեսակների (օրինակ՝ քառասունոտնուկի) խայթոցը ցավոտ է մարդկանց համար: Երկարաոտ ճանճորսներն ակտիվ են մթնշաղին. որսում են ճանճեր և այլ միջատներ:
Վտանգի դեպքում երկզույգոտանիները կծիկ են դառնում, և շատերը թշնամուն վախեցնում են թունավոր գեղձերի տհաճ հոտ արձակող արտազատուկով, որի մեջ կա մահացու կապտաթթու: 
Բազմոտանիների որոշ տեսակներ գյուղատնտեսական, ջերմոցային բույսերի վնասատուներ են: