Այբուբեն
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
Արագ Որոնում


Ծննդյան թվականն անհայտ է:
 977 թ., թաղված է Հոռոմոսի վանքում

Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը (953–977 թթ.) հաջորդել է հորը՝ Աբաս Բագրատունուն: Նրա գահակալումը նշանավորվել է Հայաստանի քաղաքական, տնտեսական և մշակութային վերելքով:

Աշոտ Գ-ն կատարելագործել է երկրի վարչական կառավարման համակարգը, ձևավորել հայկական ավատատիրական թագավորությունների դաշնակցային միություն՝ իր գերագահությամբ: 953 թ-ին որդուն՝ Սմբատին (Սմբատ Բ), կարգել է գահակից: Բագրատունյաց արքունիքը Կարսից տեղափոխել է Անի,  կառուցապատել և 961 թ-ին հռչակել է մայրաքաղաք: 963–964 թթ-ին կառուցել է քաղաքի աշտարակազարդ պարիսպների առաջին գիծը: Հաջողությամբ հետ է մղել Կովկասի լեռնականների և Աղձնիքի արաբ ամիրի հարձակումները: 973 թ-ին 80-հզ-անոց բանակով դուրս է եկել Տարոնով դեպի Միջագետք արշավող բյուզանդական զորքերի դեմ՝ չեզոքացնելով Հայաստանին սպառնացող վտանգը: Հովհաննես I Չմշկիկ կայսեր առաջարկով հաշտություն է կնքվել Հայաստանի և Բյուզանդիայի միջև: 
Աշոտ Գ-ի կինը՝ Խոսրովանույշ թագուհին, 966 թ-ին կառուցել է Սանահինի, իսկ 976 թ-ին՝ Հաղպատի վանքերը, որոնք շուտով դարձել են գիտաուսումնական կենտրոններ: 
Ըստ պատմիչ Ստեփանոս Տարոնեցու (Ասողիկ)՝ Աշոտ Գ-ն բարեգործ էր, որի համար էլ նրան անվանել են Ողորմած: Նա երկրի գլխավոր քաղաքներում բացել է դպրոցներ, հիվանդանոցներ ու անկելանոցներ, որոնց պահպանման համար հատկացրել է միջոցներ, ինչը բացառիկ երևույթ էր այդ ժամանակների համար: