Այբուբեն
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
Արագ Որոնում


Բալենու ճյուղը պտուղներով
Բալենին վարդազգիների ընտանիքի բազմամյա բույս է: Հայտնի է մոտ 150
տեսակ: Առավել տարածված են 4-ը՝ սովորական կամ թթու, տափաստանային, թավոտ և ավազաբալենի: Մշակվող սորտերի մեծ մասն ստացվել է առաջին 2 տեսակներից: ՀՀ-ում հայտնի են բալենու 3 վայրի տեսակներ՝ մահալեբյան, մանրապտուղ և ալեհեր: Մշակվում է սովորական բալենին:
Բալենին թուփ է կամ ծառ, բարձրությունը՝ 2–10 մ: Տերևները հերթադիր են, ամբողջական, էլիպսաձև, աղեղնասղոցաեզր, մուգ կանաչ: Ծաղկաբույլը հովանոցանման է կամ կարճ ողկուզանման, ծաղիկները սպիտակ են: Պտուղը բաց կամ մուգ կարմիր, մսալի, հյութալի, թթվաշ-քաղցր համով կորիզապտուղ է: Պարունակում է շաքարներ, օրգանական թթուներ, քիչ քանակությամբ՝ աղաղանյութեր և ներկանյութեր, սերմերը՝ ճարպայուղ, եթերայուղ, ամիգդալին: Օգտագործվում է թարմ և վերամշակված (չիր, կոմպոտ, մուրաբա, դոշաբ, հյութ, գինի): Բժշկության մեջ կիրառվում է պտուղը, հյութը, օշարակը: