Այբուբեն
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
Արագ Որոնում


Աստղիկը ջրի, սիրո ու գեղեցկության աստվածուհին է հին 
հայկական դիցարանում:

Ավանդության համաձայն՝ Աստղիկ դիցուհին ամեն գիշեր լողանում էր Մշո դաշտով հոսող Արածանի գետում: Սիրահարված երիտասարդները հավաքվում էին մոտակա բարձունքին, որպեսզի տեսնեին աստվածուհուն: Սակայն Աստղիկն աննկատ մնալու համար դաշտը պատում էր մշուշով, որի պատճառով էլ երկիրը կոչվել է Մուշ, դաշտը՝ Մշո դաշտ:
Աստղիկը, ըստ ավանդության, Նոյի դուստրն է, Վահագն աստծու սիրեցյալը: Նրան անվանել են նաև Ոսկեծղի, Ոսկեբազուկ, Վարդամատն: Աստղիկի գլխավոր մեհյանը Տարոն գավառի Աշտիշատ ավանում էր: Այն կոչվել է նաև «Վահագնի սենյակ», որտեղ Աստղիկը հանդիպել է Վահագնին: Հին Հայաստանում Աստղիկի և Վահագնի սերը սուրբ է համարվել. մարդիկ կարծել են, թե նրանց հանդիպումից է, որ անձրև է տեղում երկրի վրա, բերք ու բարիք ստեղծվում: Ավանդության համաձայն՝ Աստղիկը բնակվել է Տարոնի Ասղնբերդում, որի տանիքում բույն դրած ծիծեռնակները՝ որպես սուրհանդակներ, լուր էին տանում աստվածուհու սիրեցյալ Վահագն աստծուն:
Աստղիկին նվիրված տաճարներ կային նաև Վանա լճի մերձակա Արտամետ գյուղում, Անձևյաց գավառում և այլուր: Երևանի օպերայի և բալետի շենքի տեղում նույնպես եղել է Աստղիկին նվիրված տաճար: 
Տոնակատարության ժամանակ Աստղիկին նվիրաբերել են վարդեր (այստեղից էլ՝ նրա Վարդամատն մականունը), աղավնիներ թռցրել, ջուր  ցողել իրար վրա, ուրախացել:
   Աստղիկը համապատասխանում է հունական Աֆրոդիտե, հռոմեական Վեներա աստվածուհիներին:
   Աստղիկի տոնը նշել են հուլիսի կեսին՝ համաժողովրդական մեծ հանդիսություններով և արարողություններով: Այդ տոնը կոչվել է Վարդավառ և ցայսօր պահպանվում է: Վարդավառը Հայ եկեղեցու տաղավար տոներից է և նշվում է որպես Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոն: