Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ավետիսյան Ավետ
1897 թ., Թիֆլիս
1971 թ., Երևան 
Ա. Ավետիսյանը Զամբախովի (Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա») դերում
ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր Ավետ Ավետիսյանը ռեալիստական ուղղության խոշոր վարպետներից է հայ թատրոնում: Անգերազանցելի են Սաղաթելի և Զամբախովի նրա դերակատարումները:

Ավետ Ավետիսյանը (իսկական ազգանունը՝ Ոսկանյան) մինչև հինգերորդ դասարանը սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ապա կտորեղենի խանութում եղել է աշակերտ և գործակատար: Առևտրական աշխարհում նա ծանոթացել է այն հերոսներին ու բարքերին, որոնք տարիներ անց պիտի ներկայացներ բեմում: 1918 թ-ին մեկնել է Բաքու, ընդունվել Հովհաննես Աբելյանի թատերախումբ. առաջին դերը Ոսկանն էր՝ Շիրվանզադեի «Չար ոգի» պիեսում: 1919–21 թթ-ին` Թիֆլիսի հայոց դրամատիկական թատերախմբում, Ղարաքիլիսայում (այժմ՝ Վանաձոր)՝ Ամո Խարազյանի և այլ շրջիկ թատերախմբերում Ավետիսյանը մարմնավորել է իրեն ծանոթ ու հարազատ դերեր, որոնցով ձևավորվել և հասունացել է նրա արվեստը: 1922 թ-ին Ավետիսյանն ընդունվել է Երևանի նորաստեղծ Առաջին պետթատրոն (այժմ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն): Նրա խաղացանկն ընդգրկել է հայ, ռուս և արևմտաեվրոպական հեղինակների պիեսներ: 1920-ական թվականներին հայ դրամատուրգիայում Ավետիսյանը հայտնի է դարձել Սաքոյի, Զամբախովի (Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար», Գ. Սունդուկյանի «Խաթաբալա») դերերով:
Ժամանակի հայ թատրոնում լինելով Գ. Սունդուկյանի կերպարների խոշորագույն մեկնաբաններից`  դերասանը նրանց ներկայացրել է երգիծական շեշտված գծերով: Հիշարժան են Զամբախովի և Փարսիղի, Սարգսի դերակատարումները «Խաթաբալայում», «Քանդած օջախում» և «Էլի մեկ զոհում»: Բեմական անձնավորման լավագույն օրինակներ են Ավետիսյանի Միկիտան Սաքոն (Պերճ Պռոշյանի «Հացի խնդիր»), Շպրիխը (Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես»), Յագոն (Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո»), Սաղաթելը, Մարութխանյանը (Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար», «Քաոս»):
Պարզ, ցայտուն, տպավորիչ արտահայտչաձևերով, հստակ ու հատու բեմական խոսքով նա իր անձնավորած կերպարներին հաղորդել է հավաստի, ճշմարտացի նկարագիր: Ավետիսյանի վերջին դերակատարումը թատրոնում ծերունի Անտոնիոն էր՝ Էդուարդո դե Ֆիլիպոյի «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի» պիեսում:
Ավետիսյանը նկարահանվել է   հայկական 28 կինոնկարում: Հիշարժան կինոդերերից են Հայրապետը («Նամուս», 1925 թ.), Բազազ Արտեմը («Գիքոր», 1934 թ.), Զիմզիմովը («Պեպո», 1935 թ.), Սպարապետը («Զանգեզուր», 1938 թ.), Սաղաթելը («Պատվի համար», 1956 թ.), Ավետ աղան («Սայաթ-Նովա», 1960
Ա. Ավետիսյանը Սաղաթելի (Ա. Շիրվանզադեի «Պատվի համար») դերում
թ.), Մինթոևը («Մորգանի խնամին», 1970 թ.) և այլն:
Ա. Ավետիսյանը Զիմզիմովի («Պեպո» կինոնկար, 1935 թ.)  դերում