Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Վ. Սուրենյանց. «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ» (1899 թ.)
Արայի դին Շամիրամի ապարանքի վերնատանը
«Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելը Հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի փոխհարաբերությունների շուրջ ստեղծված ավանդազրույց է, որտեղ արտացոլված են հեթանոս հայերի հավատալիքները մեռնող ու հառնող աստծու, հայրենասիրության, ընտանեկան հավատարմության և մարդկային ողջախոհության մասին:

Հայկական ժողովրդական այս առասպելը պահպանվել է Մովսես Խորենացու մշակմամբ և այլ պատմագիրների ընդօրինակումներով: Ասորեստանի թագուհի Շամիրամը, լսելով Արայի արտասովոր գեղեցկության մասին, ընծաներով պատվիրակներ է ուղարկել նրա մոտ, խնդրել ամուսնանալ իր հետ և դառնալ Ասորեստանի թագավորը: Սակայն Արան, հավատարիմ մնալով իր ժողովրդին և հայրենիքին, մերժել է Շամիրամին: Շամիրամը մեծ զորքով եկել է Հայաստան՝ Արային գերելու: Սակայն ճակատամարտում Արան զոհվել է: Շամիրամը գտել է Արայի դին և ցանկացել արալեզների (շնակերպ ոգիներ) օգնությամբ վերակենդանացնել նրան, որը, սակայն, չի հաջողվել: Շամիրամը թաղել է Արային և իր սիրելիներից մեկին հագցըրել նրա շորերն ու հայտարարել, թե
Տեսարան Գ. Եղիազարյանի «Արա Գեղեցիկ և Շամիրամ» բալետից (1973 թ.)
աստվածները կենդանացրել են Արային: 
Ասորեստան վերադառնալուց հետո Շամիրամի դեմ ապստամբություն է բռնկել: Հայաստան փախչելիս նա ցանկացել է ջուր խմել Վանա ծովից, վրա են հասել նրան հետապնդողները, խլել և ծովն են նետել նրա կախարդական ուլունքները. Շամիրամը տեղում քարացել է: Այդ ժամանակվանից տարածվել է «Ուլունք Շամիրամա ի ծով» ժողովրդական արտահայտությունը:
Պատմահայր Մովսես Խորենացու գրի առած «Արա Գեղեցիկ և Շամիրամ» ավանդազրույցը դարձել է գրողների, նկարիչների և կոմպոզիտորների ներշնչման աղբյուր. Վահան Տերյանը, Եղիշե Չարենցը, Վահան Թեքեյանը, Գևորգ էմինը գրել են բանաստեղծություններ, Նաիրի Զարյանը՝ դիցապատմական ողբերգություն, Գրիգոր Եղիազարյանը՝ համանուն բալետ, իսկ Վարդգես Սուրենյանցը պատկերել է կտավում: