Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


Խեցե անոթներ (Վաղարշապատ, 
մ. թ. ա. III հազարամյակ)
Հախճապակե ձվաձև անոթ (Կուտինա, Թուրքիա, XVIII դար)
Ճյուղահյուս քթոց և սալա
Կարպետի գործվածքով վարագույր (Գորիս, XIX դարի վերջ – XX դարի սկիզբ)
Սկահակ (փայտ, 1964 թ., Հ. Ազատյան, Մայր աթոռ Սբ Էջմիածին)
Արհեստն աշխատանքի պարզ գործիքների կիրառումով մանրապրանքային արտադրությունն է, որ գերիշխել է մինչ խոշոր մեքենայական արտադրությունը:

Վաղ անցյալում տարածված էին տնային արհեստները, իսկ զարգացած ավատատիրության ժամանակ՝ շուկայական արհեստները, որոնք գոյատևել են նաև կապիտալիստական խոշոր արդյունաբերության պայմաններում և հասել մեր օրերը: Շուկայական արհեստներով զբաղվող հմուտ արհեստավորները ստեղծել են բարձրորակ, հաճախ նաև բարձրարժեք գեղարվեստական արտադրանք: Առավել հին են մորթու, կաշվի արտադրանքի, կավագործական իրերի, փայտի վերամշակման արհեստները:
Հայաստանում մ. թ. ա. VI–IV հազարամյակներից սկզբնավորված արհեստներից են կավագործությունը, քարգործությունը, փայտամշակությունը: Պղնձի, կապարի, անագի, երկաթի և ազնիվ մետաղների հանույթի ու մշակման, հալման և ձուլման տեխնիկայի կատարելագործմանը զուգահեռ զարգացել են մետաղագործական արհեստները՝ պղնձագործությունը, բրոնզագործությունը, դարբնությունը, զինագործությունը, ոսկերչությունը, պատրաստվել են գյուղատնտեսական գործիքներ (բահ, քլունգ, գութանի ու արորի խոփեր և այլն), կենցաղային իրեր (կաթսա, ճրագ, մոմակալ և այլն), զարդեր (մատանի, ականջօղեր, գոտի, ապարանջան և այլն): Մետաղագործության բազմաթիվ նմուշներ պահպանվել են մինչև մեր օրերը: Հնագիտական պեղումների ժամանակ Հայաստանում հայտնաբերվել են մեծ քանակությամբ ոսկե, արծաթե, բրոնզե առարկաներ: 
Քարի տարատեսակներով հարուստ Հայաստանում հնագույն ժամանակներից առավելապես զարգացած էին քարգործությունը. տները, ամրոցները, իջևանատները, եկեղեցիները, կամուրջները հիմնականում կառուցվել են քարից: Միջնադարում կատարելության են հասել նաև կրագործությունը, գաջագործությունը: Հայ շինարարները կրից և գիպսից պատրաստել են հատուկ զարդեր շենքերի ներսը նախշազարդելու համար: Անի և Դվին քաղաքների պեղումներով հայտնաբերվել են դրանց բազմաթիվ հետքեր: Համընթաց սկիզբ են առել նաև կավագործությունը (բրուտագործություն) և ապակեգործությունը, հախճապակու արտադրությունը, որը IX–XI դարերում զարգացման բարձր մակարդակի է հասել Անիում ու Դվինում, շարունակվել Կուտինայում (Թուրքիա): 
Կավագործ արհեստավորները զարգացրել են նաև շինարարական խեցեղենի՝ աղյուսի, կղմինդրի, փողրակների արտադրությունը: Դարերի խորքից են գալիս նաև ատաղձագործությունը, երկրագործական գործիքների, կահույքի
Բուրվառ (արծաթ, XVIII դար, 
Մայր աթոռ Սբ Էջմիածին)
արտադրությունը, նավաշինությունը, փայտի գեղարվեստական փորագրությունը և այլն: 
Հայաստանը հայտնի էր նաև իր գործվածքներով (բեհեզ, ծիրանի, կերպաս, թավիշ, դիպակ) ու կաշվեղենով, դրանք արտադրող արհեստներով՝ գզրարություն, մանածագործություն, մետաքսագործություն, բամբակագործություն, կտավագործություն, գորգագործություն, կարպետագործություն, թաղիքագործություն, կոշկակարություն, որոնց սերտորեն կապված էր ներկարարությունը: Պատմական Հայաստանի քաղաքներից շատերը որևէ արհեստի նշանավոր կենտրոններ էին: Արհեստավորներին ղեկավարել են տվյալ արհեստի շահերը պաշտպանող համքարությունները: 
Բարձրորակ կերտվածքներ պատրաստող արհեստները շարունակ կատարելագործվում և առավելագույնս մոտենում են արվեստներին:

Կրակաման (բրոնզ, 1974 թ., Ա. Բերբերյան, Մայր աթոռ Սբ Էջմիածին)
Մյուռոնաթափ աղավնի (ոսկի, սուտակներ, 1797 թ., 
Մայր աթոռ Սբ Էջմիածին)
Մասնատուփ (արծաթ, գունավոր քարեր, 1797 թ., Մոսկվա)