Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Արշակ Բ-ի կերպարին անդրադարձել են ինչպես հայ թատերգությունը  (Խորեն Աբրահամյանը Արշակ Բ-ի դերում` Պերճ Զեյթունցյանի «Ավերված քաղաքի առասպելը» ներկայացման մեջ, 1975թ.), այնպես էլ արվեստի մյուս ոլորտները:
Տեսարան Տ. Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայի ներկայացումից (1956 թ., Արշակ Բ-ի դերում` Միհրան Երկաթ)
Ծննդյան թվականն անհայտ է:
Մոտ 368 թ.
Արշակ Բ-ն հայ Արշակունիների արքայատոհմի երևելի 
թագավորներից է (350–368 թթ.): Նա  պայքարել է հայրենիքի 
անկախության պահպանման համար: Նրա մասին է հյուսվել 
«Արշակ և Շապուհ» ավանդազրույցը:

Արշակ Բ-ն հաջորդել է հորը՝ Տիրանին, ում գերել և կուրացնել էր տվել Պարսից արքա Շապուհ II-ը: Թեև նա գահակալել է Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ, սակայն չի դարձել նրանց կամակատարը և վարել է ինքնուրույն քաղաքականություն: Արշակ Բ-ի թագավորության առաջին տասնամյակում Հայաստանն ապրել է խաղաղությամբ, բարգավաճել և հզորացել է: Կաթողիկոսական աթոռը վերադարձվել է Գրիգոր Լուսավորչի տոհմին: Կաթողիկոս Ներսես Ա Մեծի և Արշակ Բ-ի նախաձեռնությամբ Տարոն գավառի Աշտիշատ գյուղում 356 թ-ին գումարվել է  հայկական եկեղեցական առաջին կանոնադիր ժողովը, ընդունվել են նաև հեթանոսական սովորույթների դեմ կանոններ. արգելվել են մերձավոր ազգականների ամուսնությունը, բազմակնությունը և այլն:  Նրանց ջանքերով Հայաստանում հիմնվել են հիվանդանոցներ, կուսանոցներ, աղքատանոցներ, հյուրանոցներ, գավառներում բացվել են նոր դպրոցներ: 
Արշակ Բ-ն վարել է նախարարներին համախմբելու, անհնազանդներին հպատակեցնելու քաղաքականություն: Արքունի զորաբանակը մեծացնելու, թագավորական իշխանությունն ամրապնդելու և նախարարներին թուլացնելու նպատակով Մասիսի ստորոտին (Կոգովիտ գավառում) հիմնադրել է Արշակավան արտոնյալ, ապահարկ քաղաքը, սակայն ըմբոստ նախարարները Պարսկաստանի օգնությամբ կործանել են այն:
 359 թ-ին վերսկսվել է պատերազմը Պարսկաստանի և Հռոմի միջև: Հայաստանի սահմանները վտանգվել են պարսից կողմից, ուստի Արշակ Բ-ն ընդունել է Հռոմի հետ դաշնակցելու առաջարկությունը: Նա արշավանք է սկսել` Հայոց Միջագետքը պարսիկներից ազատագրելու և կայսր Հուլիանոսի բանակին միանալու համար: Սակայն զոհված Հուլիանոսին հաջորդած Հովիանոսը, դավաճանելով Արշակին, 363 թ-ին դաշնագիր է կնքել Շապուհի հետ և, չնայած կռվելու բավարար ուժեր ուներ, ընդունել է նրա առաջարկած ծանր ու ստորացուցիչ պայմանները: Համաձայն դաշնագրի, որը հռոմեացի պատմիչ և այդ պատերազմի մասնակից Ամմիանոս Մարկելլինոսն անվանել է «ամոթալի», Հռոմը Պարսկաստանին է զիջել Արվաստանը, Աղձնիքը, Մոկքը, Կորդուքը, Ծավդեքը, Ռեիմենեն, Շապուհի հետ գործարք կնքել՝ ի հաշիվ հայկական տարածքների:
Ձերբազատվելով Հռոմից՝ Շապուհ II-ն արշավել է Հայաստան: Քառամյա պատերազմի  (364–368 թթ.) ընթացքում Արշակ Բ-ն անհավասար պայքարում պահպանել է Մեծ Հայքի սահմանները, իսկ Փավստոս Բուզանդի վկայությամբ՝ հոների ու ալանների դաշնակցությամբ նույնիսկ ասպատակել է Ատրպատականը: 
Շապուհը հարկադրված դադարեցրել է հարձակումներն ու դիմել նենգ միջոցների. Արշակ Բ-ի դեմ նախ հրահրել է Մերուժան Արծրունուն և Վահան Մամիկոնյանին, ապա, հաշտություն կնքելու պատրվակով, մայրաքաղաք Տիզբոն է հրավիրել նրան: Հայոց թագավորին և սպարապետ Վասակ Մամիկոնյանին (Վահան Մամիկոնյանի եղբայրը) բանտարկել են Խուժիստան նահանգի Անհուշ բերդում: Շապուհի հրամանով Արշակին կուրացրել և տանջամահ են արել, իսկ Վասակին՝ մորթազերծ: 
Արշակ Բ-ի մասին գրել է Րաֆֆին «Սամվել» պատմավեպում, նրան են նվիրված Ստեփան Զորյանի «Հայոց բերդ», Պերճ Զեյթունցյանի «Արշակ Երկրորդ» պատմավեպերը և Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» օպերան: