Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Արտավազդ Բ
Ծննդյան թվականն անհայտ է:
Մ. թ. ա. 31 թ.

Դիմանկարը` ըստ դրամի
Հայոց Արտավազդ Բ թագավորը գահակալել է մ. թ. ա. 55–34 թթ-ին: 
Նա հմուտ դիվանագետ էր, ռազմական գործիչ, օտար լեզուների գիտակ:

Արտավազդ Բ-ն հոր՝ Տիգրան Բ Մեծի կառավարման վերջին տարիներին եղել է նրա գահակիցը: Թագավորել է միջազգային անբարենպաստ իրադրության՝ Հռոմի և Պարթևստանի միջև սրված հակամարտության պայմաններում: Այդուհանդերձ, կարողացել է պահպանել Հայաստանի անկախությունը: Միջագետք արշավող հռոմեացի զորավար Մարկոս Կրասոսին չի տրամադրել 1600-անոց հայկական հեծելազորը և դրանով նպաստել է Խառան քաղաքի մոտ վճռական ճակատամարտում (մ. թ. ա. 53 թ.) պարթևական բանակի հաղթանակին: 53 թ-ի հունիսին Արտաշատում հայտարարել է իր բարեկամությունը պարթևներին, սակայն չի խզել դաշնակցային հարաբերությունները Հռոմի հետ:
Մ. թ. ա. 51–50 և 40–38 թթ-ին պարթևների` հռոմեական տիրապետության տակ գտնվող Սիրիա (Ասորիք), Փյունիկիա և Փոքր Ասիա ներխուժման ժամանակ պահպանել է չեզոքություն: Արտավազդի դաշնակից Պարթևաց արքա Որոդեսի սպանությունից (մ. թ. ա. 37 թ.) հետո նոր արքա Հրահատ IV-ը հակահայկական դաշինք է կնքել Ատրպատականի թագավորի հետ, և Արտավազդ Բ-ն հարկադրաբար անցել է Հռոմի կողմը: 36 թ-ին, երբ հռոմեական զորավար Մարկոս Անտոնիոսը Հայաստանի տարածքով արշավել է Ատրպատական, Արտավազդ Բ-ն խոստացել է օգնել նրան, սակայն, բախվելով նրա անխոհեմ ռազմավարությանը, գրավել է չեզոք դիրք: Պարտվելով Ատրպատականում՝ Անտոնիոսն իր արշավանքի ձախողման համար մեղադրել է Արտավազդ Բ-ին և քանիցս փորձել խաբեությամբ ձերբակալել նրան: 34 թ-ին Անտոնիոսը ներխուժել է Հայաստան: Արտավազդ Բ-ն փորձել է հաշտվել նրա հետ, սակայն Արտաշատի մոտ բանակցության ժամանակ գերվել և տարվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքը: 31 թ-ին գլխատվել է Անտոնիոսի և Եգիպտոսի թագուհի Կլեոպատրա VII-ի հրամանով:
Արտավազդ Բ-ն գրել է ողբերգություններ, ճառեր, պատմական երկեր (հունարեն), որոնց մի մասին ծանոթ է եղել հույն գրող Պլուտարքոսը: Նրա պատկերով հատվել է դրամ: 
Հայաստանի թատերական գործիչների միությունը Արտավազդ Բ-ի անունով սահմանել է «Արտավազդ» մրցանակը: